https://arm.sputniknews.ru/20260810/khamenein-ihpki-nvor-hramanatar-ev-irani-zu-glkhavvor-shtabi-nvor-pet-e-nshanakel-105621408.html
Խամենեին ԻՀՊԿ–ի նոր հրամանատար և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել
Խամենեին ԻՀՊԿ–ի նոր հրամանատար և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել
Sputnik Արմենիա
Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարության նախկին ներկայացուցիչները սպանվել էին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T20:59+0400
2026-08-10T20:59+0400
2026-08-10T21:01+0400
իրանի իսլամական հանրապետություն
սեյեդ մոջթաբա խամենեի
պաշտոն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105620577_0:76:999:638_1920x0_80_0_0_87488e4b8d16f7c0568c65df81a39a7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ և ԻՀՊԿ գլխավոր հրամանատար է նշանակել։Գեներալ-մայոր Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Մոսթաֆա Իզզադին` նրա տեղակալ։Ավիացիայի գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին դարձել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ։ Նրա տեղակալ է նշանակվել բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին։Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը նշանակվել է Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական։Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին գլխավոր հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։Նշենք, որ նրանց նախորդները զոհվել էին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105620577_86:0:979:670_1920x0_80_0_0_efb365f68e42afc0f562baa84dc4a230.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, սեյեդ մոջթաբա խամենեի, պաշտոն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն, սեյեդ մոջթաբա խամենեի, պաշտոն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
Խամենեին ԻՀՊԿ–ի նոր հրամանատար և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել
20:59 10.08.2026 (Թարմացված է: 21:01 10.08.2026) Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարության նախկին ներկայացուցիչները սպանվել էին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ և ԻՀՊԿ գլխավոր հրամանատար է նշանակել։
Գեներալ-մայոր Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Մոսթաֆա Իզզադին` նրա տեղակալ։
Ավիացիայի գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին դարձել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ։ Նրա տեղակալ է նշանակվել բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը նշանակվել է Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին գլխավոր հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։
Նշենք, որ նրանց նախորդները զոհվել էին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: