https://arm.sputniknews.ru/20260810/mvohsen-rezajin-nshanakvel-e-irani-azgajin-anvtangutjan-bardzragujn-khvorhrdi-qartughar-105584572.html
Մոհսեն Ռեզային նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար
Մոհսեն Ռեզային նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար
Sputnik Արմենիա
Ռեզային այդ պաշտոնում փոխարինել է Զոլգադրին, որն իր հերթին այդ պաշտոնում նշանակվել էր Ալի Լարիջանիի մահից հետո: 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T08:46+0400
2026-08-10T08:46+0400
2026-08-10T08:50+0400
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105584297_0:0:1280:721_1920x0_80_0_0_2f8c76feecf2c389ef235888bc2743ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ղեկավար Մոհամմադ Մեհդի Թաբաթաբային։Ռեզային այդ պաշտոնում փոխարինել է Մոհամմադ Բաղեր Զոլգադրին, որն իր հերթին այդ պաշտոնում նշանակվել էր մարտի 27-ին՝ իր նախորդի՝ Ալի Լարիջանիի մահից հետո: Զոլգադրն էլ նշանակվել է Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական:Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և իր որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարրտի 1–ից սկսած պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105584297_143:0:1280:853_1920x0_80_0_0_cb27ed92711a07f1323eec8bb51b623b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն
Մոհսեն Ռեզային նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար
08:46 10.08.2026 (Թարմացված է: 08:50 10.08.2026) Ռեզային այդ պաշտոնում փոխարինել է Զոլգադրին, որն իր հերթին այդ պաշտոնում նշանակվել էր Ալի Լարիջանիի մահից հետո:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ղեկավար Մոհամմադ Մեհդի Թաբաթաբային։
«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնից Մոհամմադ Բաղեր Զոլգադրայի հրաժարականի և նորպաշտոնի ընդունման կապակցությամբ ԻրանիԻսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանի հրամանագրով Մոհսեն Ռեզային նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար», - գրել Է նա X-ում:
Ռեզային այդ պաշտոնում փոխարինել է Մոհամմադ Բաղեր Զոլգադրին, որն իր հերթին այդ պաշտոնում նշանակվել էր մարտի 27-ին՝ իր նախորդի՝ Ալի Լարիջանիի մահից հետո: Զոլգադրն էլ նշանակվել է Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և իր որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարրտի 1–ից սկսած պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: