00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բրիտանիայի հատուկ ստորաբաժանումների անօդաչուները տվյալներ են փոխանցել Չինաստանին. ԶԼՄ

© Photo : Public domain / U.S. Navy photo by Mass Communication Specialist Seaman Scott Youngblood / US Navy 110720-N-ZZ999-007Անանձնակազմ նավ
Անանձնակազմ նավ - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2026
Բաժանորդագրվել
Պարզվում է, որ անանձնակազմ նավերի վրա չինական բաղադրիչներ են տեղադրված եղել։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Բրիտանիայի էլիտար հատուկ ստորաբաժանումների K3 Scout անանձնակազմ հետախուզական նավերը գաղտնի տեղեկություններ են փոխանցել Չինաստանին, գրում է The Telegraph–ը։
Ընդհանուր մոտ 12 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ծովային դրոնների նավատորմը շահագործվել է այս տարվա մարտից։ Սակայն կիբեռանվտանգության խոցելիության պլանային գնահատման ժամանակ պարզվել է, որ K3 Scouts-ների վրա չինական արտադրության բաղադրիչներ են տեղադրված եղել, որոնք այսպես կոչված «զարկերակի ազդանշաններ» (դրանց առցանց ակտիվությունն ու բնականոն գործունեությունը հաստատող տվյալներ) են փոխանցել Չինաստանում գտնվող IP հասցեին։
Արտահոսքը հայտնաբերելուց հետո Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը անջատել է տեսախցիկների ինտերնետային կապը: Անօդաչուները մատակարարվել էին բրիտանական ՊՆ–ի կապալառու` Kraken Technology Group ընկերության կողմից, որը տեսախցիկները գնել է դրանց անվտանգությունը երաշխավորող կողմնակի մատակարարից։
Նշվում է, որ այդ անօդաչուները նախատեսվում էր գործարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու բրիտանական առաքելության ժամանակ։
Լրահոս
0