https://arm.sputniknews.ru/20260808/teghi-e-unecel-nikvol-pashinjani-herakhvosazrujcy-dvonald-trampi-he-105564753.html
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Դոնալդ Թրամփի հետ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Դոնալդ Թրամփի հետ
Sputnik Արմենիա
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։ 08.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-08T18:02+0400
2026-08-08T18:02+0400
2026-08-08T18:18+0400
դոնալդ թրամփ
նիկոլ փաշինյան
հայաստան
ամն
խաղաղության պայմանագիր
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_0:37:1500:881_1920x0_80_0_0_77ea5c03ccea4ffca6627db38a674e54.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույց են ունեցել, որում վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան–ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ–ում ստորագրված եռակողմ համաձայնագրի 1–ամյակի առիթով Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին շնորհավորել էր ու հայտարարել, որ հակամարտության էջը փակված է, սակայն դա չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_106:0:1439:1000_1920x0_80_0_0_3bdeb6b19b9d7c32d891b1c8e198676d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, հայաստան, ամն, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp)
դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, հայաստան, ամն, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp)
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Դոնալդ Թրամփի հետ
18:02 08.08.2026 (Թարմացված է: 18:18 08.08.2026) Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույց են ունեցել, որում վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան–ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։
Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ–ում ստորագրված եռակողմ համաձայնագրի 1–ամյակի առիթով Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին
շնորհավորել էր ու հայտարարել, որ հակամարտության էջը փակված է, սակայն դա չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանի նախաձեռնությամբ
հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։