https://arm.sputniknews.ru/20260808/pghndzi-hamashkharhajin-gnery-hasel-en-rekvordajin-makardaki-manramasner-105565892.html
Պղնձի համաշխարհային գները հասել են ռեկորդային մակարդակի. մանրամասներ
Պղնձի համաշխարհային գները հասել են ռեկորդային մակարդակի. մանրամասներ
Sputnik Արմենիա
Ամերիկյան ընկերությունները ձգտում են հնարավորինս շատ պղինձ գնել Չինաստանից, քանի դեռ Թրամփի վարչակազմը այդ ուղղությամբ ներմուծման մաքսատուրքեր չի սահմանել... 08.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-08T19:00+0400
2026-08-08T19:00+0400
2026-08-08T19:00+0400
պղինձ
գնաճ
ամն
լոնդոն
բորսա
https://cdn.am.sputniknews.ru/img/1980/04/19800459_0:85:1600:985_1920x0_80_0_0_92356c02482c6b5b99c14da226b7e603.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Պղնձի համաշխարհային գները հասել են ռեկորդային մակարդակի՝ օրերս անցնելով տոննայի դիմաց 14 հազար դոլարի նշագիծը։ Այս մասին հաղորդում է Shanghai Metals Market-ը:Գնաճի հիմնական պատճառներից է ամերիկյան բիզնեսի կողմից Չինաստանից պղնձի գնումների կտրուկ աճը։ Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները հայտարարել էին, որ կքննարկեն պղնձի սակագին սահմանելու հնարավորությունը (ինչպես դա արվել էր պղնձի մշակման արտադրանքի համար)՝ պղնձաձուլական արտադրություններն արտերկրից (հիմնականում Չինաստանից) ԱՄՆ տեղափոխելու նպատակով:Կանաչ էներգետիկայի անցնելու դեպքում պղնձի գինը կկրկնապատկվի. հետազոտությունՉինաստանին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում մաքուր պղնձի արտադրության մոտ 60%-ը: Սեփական գործարանների աշխատանքի համար ՉԺՀ–ի պղնձաձուլական ընկերությունները պղնձի հանքաքար և խտանյութեր են գնում ամբողջ աշխարհից (այդ թվում՝ Հայաստանից)։ԱՄՆ վարչակազմի որոշումը պետք է հայտարարվեր մինչև հուլիսի 30-ը, սակայն դա չի արվել: Ամերիկյան ընկերություններն ակնկալում են, որ ի վերջո որոշումը կկայացվի, ուստի փորձում են պղնձի առավելագույն պաշարներ գնել։Օգոստոսի 5-ին Լոնդոնի LME բորսայում պղնձի գները անցել են տոննայի դիմաց 14 հազար դոլարի նշագիծը՝ այն դեպքում, երբ մեկ տարի առաջ գները 10-10, 5 հազար դոլարի մակարդակում էին: Նյու Յորքի բորսայում պղինձը վաճառվում է Լոնդոնի համեմատ մի քանի հարյուր դոլարի տարբերությամբ, ինչը ցույց է տալիս, որ ամերիկյան ընկերությունները ցանկանում են հնարավորինս շատ պղինձ գնել Չինաստանից, քանի դեռ դա հնարավոր է առանց տուրքի:Չինաստանի ԿԲ–ն կտրուկ նվազեցնում է տոկոսադրույքները. ինչու է դա կարևոր Հայաստանի համարՀավելենք, որ ներկա առևտրային պատերազմներից բացի, պղնձի գները վերջին տարիներին աճում են ավելի հիմնարար պատճառներով՝ վերականգնվող էներգետիկայի, էլեկտրամոբիլների և արհեստական բանականության տվյալների կենտրոնների պահանջարկով պայմանավորված։Պղնձի խտանյութը (հանքաքարը սկզբնական մշակումից հետո) Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքատեսակներից է։ 2026 թվականի առաջին կիսամյակում պղնձի խտանյութի արտահանման ծավալը կազմել է մոտ 514 մլն դոլար (մոտ 3,4 մլրդ դոլար ընդհանուր արտահանման զանգվածի մեջ)։
ամն
լոնդոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1980/04/19800459_88:0:1512:1068_1920x0_80_0_0_991009a9230e953f385fec30cdea2d9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պղինձ, գնաճ, ամն, լոնդոն, բորսա
պղինձ, գնաճ, ամն, լոնդոն, բորսա
Պղնձի համաշխարհային գները հասել են ռեկորդային մակարդակի. մանրամասներ
Ամերիկյան ընկերությունները ձգտում են հնարավորինս շատ պղինձ գնել Չինաստանից, քանի դեռ Թրամփի վարչակազմը այդ ուղղությամբ ներմուծման մաքսատուրքեր չի սահմանել: Գնաճը ձեռնտու է Հայաստանին։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Պղնձի համաշխարհային գները հասել են ռեկորդային մակարդակի՝ օրերս անցնելով տոննայի դիմաց 14 հազար դոլարի նշագիծը։ Այս մասին հաղորդում է Shanghai Metals Market-ը:
Գնաճի հիմնական պատճառներից է ամերիկյան բիզնեսի կողմից Չինաստանից պղնձի գնումների կտրուկ աճը։ Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները հայտարարել էին, որ կքննարկեն պղնձի սակագին սահմանելու հնարավորությունը (ինչպես դա արվել էր պղնձի մշակման արտադրանքի համար)՝ պղնձաձուլական արտադրություններն արտերկրից (հիմնականում Չինաստանից) ԱՄՆ տեղափոխելու նպատակով:
Չինաստանին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում մաքուր պղնձի արտադրության մոտ 60%-ը: Սեփական գործարանների աշխատանքի համար ՉԺՀ–ի պղնձաձուլական ընկերությունները պղնձի հանքաքար և խտանյութեր են գնում ամբողջ աշխարհից (այդ թվում՝ Հայաստանից)։
ԱՄՆ վարչակազմի որոշումը պետք է հայտարարվեր մինչև հուլիսի 30-ը, սակայն դա չի արվել: Ամերիկյան ընկերություններն ակնկալում են, որ ի վերջո որոշումը կկայացվի, ուստի փորձում են պղնձի առավելագույն պաշարներ գնել։
Օգոստոսի 5-ին Լոնդոնի LME բորսայում պղնձի գները անցել են տոննայի դիմաց 14 հազար դոլարի նշագիծը՝ այն դեպքում, երբ մեկ տարի առաջ գները 10-10, 5 հազար դոլարի մակարդակում էին: Նյու Յորքի բորսայում պղինձը վաճառվում է Լոնդոնի համեմատ մի քանի հարյուր դոլարի տարբերությամբ, ինչը ցույց է տալիս, որ ամերիկյան ընկերությունները ցանկանում են հնարավորինս շատ պղինձ գնել Չինաստանից, քանի դեռ դա հնարավոր է առանց տուրքի:
Հավելենք, որ ներկա առևտրային պատերազմներից բացի, պղնձի գները վերջին տարիներին աճում են ավելի հիմնարար պատճառներով՝ վերականգնվող էներգետիկայի, էլեկտրամոբիլների և արհեստական բանականության տվյալների կենտրոնների պահանջարկով պայմանավորված։
Պղնձի խտանյութը (հանքաքարը սկզբնական մշակումից հետո) Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքատեսակներից է։ 2026 թվականի առաջին կիսամյակում պղնձի խտանյութի արտահանման ծավալը կազմել է մոտ 514 մլն դոլար (մոտ 3,4 մլրդ դոլար ընդհանուր արտահանման զանգվածի մեջ)։