00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանի ԿԲ–ն կտրուկ նվազեցնում է տոկոսադրույքները. ինչու է դա կարևոր Հայաստանի համար

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՉինաստան
Չինաստան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2024
Չինաստան
Բաժանորդագրվել
2021 թվականին շինարարության ոլորտում գրանցված դժվարությունները Չինաստանի տնտեսության ընդհանուր դանդաղեցման հանգեցրին։ Տոկոսադրույքների մեղմացումը նախատեսված է տնտեսությունը կրկին արագացնելու համար: Դա կարող է բարձրացնել պղնձի համաշխարհային գները։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի կենտրոնական բանկը հայտարարել է Covid-19 համավարակից ի վեր դրամավարկային քաղաքականության ամենանշանակալի մեղմացման մասին։
Նման որոշման նպատակն է հաղթահարել տնտեսության դանդաղումը, որը սկիզբ է առել 2021 թվականին շինարարական ոլորտում գրանցված ճգնաժամից: Այն ժամանակ Չինաստանի ՀՆԱ-ի աճը դանդաղել էր, բայց երկրի ԿԲ-ն ձեռնպահ էր մնում տոկոսադրույքների կտրուկ իջեցումից, որպեսզի խուսափի կապիտալի արտահոսքից դեպի ԱՄՆ, որտեղ Դաշնային պահուստային համակարգը պահպանում էր բարձր տոկոսադրույքները: ԱՄՆ ԴՊՀ-ի վերջին որոշումից հետո, սակայն, չինական կարգավորող մարմինը հետևել է նրա օրինակին։
Գործող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը իջեցվել է 0,5%-ով, իսկ նորերի տրամադրումը կպարզեցվի դրանց պարտադիր պահուստավորման նորմատիվի մեղմացման պատճառով (կենտրոնական բանկի պահանջով՝ վարկերի չվճարման դեպքում բանկերը պետք է որոշակի գումար հատկացնեն որպես ապահովագրական պահուստ)։ Բացի այդ, երկրորդ բնակարանի գնման նվազագույն վճարը կրճատվել է 25%-ից մինչև 15%-ով: Տնտեսությունը խթանելու նպատակով ընդհանուր առմամբ կթուլանան նաև չինական բորսաներում փոխառու միջոցների օգտագործմամբ ներդրումների սահմանափակումները:
Չինաստանի տնտեսական դժվարությունները սկսվեցին 2021 թվականին, երբ իշխանությունները սահմանափակեցին շինարարական ընկերությունների վարկերի ծավալները՝ փորձելով կանխել անշարժ գույքի շուկայի փուչիկը։ Այդ միջոցները հանգեցրին մի շարք խոշոր կառուցապատողների սնանկացման և ամբողջ տնտեսության հետագա դանդաղեցման։ Սա իր հերթին նվազեցրեց պղնձի համաշխարհային պահանջարկը, քանի որ Չինաստանը դրա ամենամեծ սպառողն է:
2022 թվականին պղնձի գները նվազեցին՝ 1 տոննայի դիմաց 9-10 հազար դոլարից իջնելով մինչև 7-8 հազար դոլար, բայց հետո վերականգնվեցին էլեկտրամոբիլներ արտադրողների և վերականգնվող էներգետիկայի աճող պահանջարկի շնորհիվ։
Այժմ Չինաստանի արդյունաբերական և շինարարական հատվածների ակտիվացմամբ սպասվում է պղնձի գների հետագա աճ, ինչը կարևոր է Հայաստանի համար, քանի որ պղնձի խտանյութը մեր երկրի հիմնական արտահանվող ապրանքներից մեկն է:
Լրահոս
0