00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ–ն ՀՀ-ի համար սպառնալիք չէ․ Իշխան Սաղաթելյանը պատասխանել է իշխանության հարցին

© SputnikԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2026
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց` ՌԴ–ի կողմից հայկական ապրանքների մուտքի սահմանփակումը քաղաքական որոշում է։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության պետականության համար սպառնալիք չէ։ Այսօր ԱԺ–ում իր ելույթում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով իշխանության կողմից հնչած հարցադրմանը։
Իշխանական պատգամավորները խորհրդարանական բանավեճերի ժամանակ հաճախ են հարցադրումներ ուղղել ընդդիմությանը՝ առաջարկելով հստակ պատասխանել՝ իրենց կարծիքով Ռուսաստանը ՀՀ–ի համար սպառնալի՞ք է, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հիմնավորված են հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ–ի կողմից սահմանված ներմուծման սահմանափակումները, Սաղաթելյանը նշեց, թե չգիտի։
«Բայց ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգելումը քաղաքական որոշում է։ Արդյոք այդ քաղաքական որոշումը գործընկերային է․ այդ հարցի պատասխանը դո՛ւք տվեք։ Ես ՌԴ նախագահին մոտիկից չեմ տեսել․ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ Վլադիմիր Պուտինն իր ավագ ընկերն է, և ինքն ավելի շատ է շփվում Պուտինի հետ, քան ՀՀ նախկին 3 նախագահները միասին։ Հետևաբար գնացեք և կարգավորեք այդ հարաբերությունները․ այդ ճգնաժամը դո՛ւք եք ստեղծել, որի համար վճարելու են ՀՀ քաղաքացիները»,– ասաց Սաղաթելյանը։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Հայաստանում ժողովրդավարության վիճակին՝ հայտարարելով, որ այն, ինչ կատարվում է երկրում, շատ հեռու է ժողովրդավարությունից։ Նա նշեց՝ ժողովրդավարությունն ունի 4 կարևոր սկզբունք՝ ազատ ընտրելու և ընտրվելու, ազատ խոսքի, սեփականության, ինչպես նաև աշխատանքի իրավունքները, որոնք, ըստ պատգամավորի, իշխանությունը խլել է ժողովրդից։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Լրահոս
0