https://arm.sputniknews.ru/20260807/irany-pahanjel-e-pakel-hvormuzi-neghucy-amni-ev-israjeli-naveri-hamar-zlm-105505310.html
Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ
Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Համապատասխան դրույթները ներառված են Իրանի և Օմանի համաձայնագրի նախագծում, որն այժմ քննարկվում է Իրանի խորհրդարանում։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T11:16+0400
2026-08-07T11:16+0400
2026-08-07T11:18+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_0:160:3072:1888_1920x0_80_0_0_abcf84090b58a456c79826ac6b2bf96a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իրանի խորհրդարանական հանձնաժողովը նախնական օրինագիծ է քննարկում, որը ամերիկյան, իսրայելական և այլ «թշնամական» նավերին կարգելի անցնել Հորմուզի նեղուցով նույնիսկ նավագնացության վերսկսման մասին համաձայնության հասցնելուց հետո։ Այս մասին հայտնել է իրանական «Fars» լրատվական գործակալությունը։Առաջարկված օրինագիծ նախատեսում է բեռի արժեքի մինչև 20 տոկոսի չափով տուգանք`սահմանափակումները խախտելու դեպքում։Իրանը նաև պնդում է, որ Հորմուզի նեղուցի լիարժեք բացումը հնարավոր է միայն ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացումից հետո։Նավթի շուկան արդեն արձագանքել է այս լուրին. թրեյդերները «Fars»-ի հայտարարությունը ընկալել են որպես ազդակ, որ Պարսից ծոցի երկրներից նավթի արտահանումը մոտ ապագայում սահմանափակ կմնա։Դեռ պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ հունիսյան պայմանավորվածությունների պայմաններին, որոնք Թեհրանի նկատմամբ նավթային պատժամիջոցների մեղմացում և իրանական ակտիվների մի մասի ապասառեցում էին նախատեսում։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Թեհրանը շուտով կբացի Հորմուզի նեղուցը։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, ԱՄՆ զինվորականները շատ ծանր հարված կհասցնեն Իրանին։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_530779e8e32f0b923f2f9fce9366ce34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, հորմուզի նեղուց
Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ
11:16 07.08.2026 (Թարմացված է: 11:18 07.08.2026) Համապատասխան դրույթները ներառված են Իրանի և Օմանի համաձայնագրի նախագծում, որն այժմ քննարկվում է Իրանի խորհրդարանում։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իրանի խորհրդարանական հանձնաժողովը նախնական օրինագիծ է քննարկում, որը ամերիկյան, իսրայելական և այլ «թշնամական» նավերին կարգելի անցնել Հորմուզի նեղուցով նույնիսկ նավագնացության վերսկսման մասին համաձայնության հասցնելուց հետո։ Այս մասին հայտնել է իրանական «Fars» լրատվական գործակալությունը։
Առաջարկված օրինագիծ նախատեսում է բեռի արժեքի մինչև 20 տոկոսի չափով տուգանք`սահմանափակումները խախտելու դեպքում։
«Համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ Իրանը կկառավարի նավերի մուտքը Հորմուզի նեղուց, մինչդեռ ելքը կվերահսկվի երկու երկրների (Իրանի և Օմանի) կողմից համատեղ», – հայտնում է «Fars»-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ–ի աղբյուրին։
Իրանը նաև պնդում է, որ Հորմուզի նեղուցի լիարժեք բացումը հնարավոր է միայն ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացումից հետո։
Նավթի շուկան արդեն արձագանքել է այս լուրին. թրեյդերները «Fars»-ի հայտարարությունը ընկալել են որպես ազդակ, որ Պարսից ծոցի երկրներից նավթի արտահանումը մոտ ապագայում սահմանափակ կմնա։
Դեռ պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ հունիսյան պայմանավորվածությունների պայմաններին, որոնք Թեհրանի նկատմամբ նավթային պատժամիջոցների մեղմացում և իրանական ակտիվների մի մասի ապասառեցում էին նախատեսում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Թեհրանը շուտով կբացի Հորմուզի նեղուցը։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, ԱՄՆ զինվորականները շատ ծանր հարված կհասցնեն Իրանին։