00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պաշտոնապես կամրագրենք․ Թրամփը պնդում է, որ Իրանն այլևս չի կարող միջուկային զենք ստեղծել

© AP PhotoԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահը դրական է գնահատել Թեհրանի հետ բանակցությունների ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն արդեն զրկված է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, և այդ փաստը պաշտոնապես կամրագրվի։
«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Նրանք արդեն չեն կարող ստեղծել, բայց դա դեռ պաշտոնապես կամրագրվի», - ասել Է Թրամփը «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ հուլիսի 4-ին շարունակվել են Իրանի հետ բանակցությունները։
«Այսօր (տեղական ժամանակով` երեքշաբթի. խմբ.) նրանք ամբողջ օրը բանակցել են, ամեն ինչ կարծես թե շատ լավ է ընթանում», – ասել է նա:
Համապատասխան հայտարարությունը Թրամփն արել Է «Axios»-ի այն հրապարակման ֆոնին, որ ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր կնքելուն։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի։
«Եթե կրկին նահանջեն, նրանց շատ ծանր հարված կհասցվի», - ասել է Թրամփը։
Նա հույս է հայտնել, որ ուժի դիմելու կարիք չի լինի, քանի որ հիմա «լավ բանակցություններ» են ընթանում։
Միևնույն ժամանակ Թրամփը կարծում է, որ ինքը բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցելու համար։
«Ես շատ ժամանակ ունեմ», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերջնաժամկետ կա Թեհրանի հետ գործարք կնքելու համար։
Թրամփը համոզված է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել։
«Եթե նրանք գործարք չկնքեն, շատ վատ կլինի», - կրկնել է նա։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
Լրահոս
0