https://arm.sputniknews.ru/20260807/hhn-ajs-pahin-chi-karvogh-yntrutjun-katarel-emi-ev-eatmi-mijev-pashinjan-105500544.html
ՀՀ–ն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. Փաշինյան
ՀՀ–ն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. Փաշինյան
Sputnik Արմենիա
Հայաստանը հասկանում է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակյա անդամակցությունն անհնար է։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T10:10+0400
2026-08-07T10:10+0400
2026-08-07T10:21+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105499506_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3d6297b3597ef06f65fcda3bb75e2409.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։Նա նշել է, որ դրանից հետո էլ պետք է ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Пашинян заявил коллегам по ЕАЭС, что альтернативы в виде вступления в ЕС у Армении нет
Sputnik Արմենիա
Пашинян заявил коллегам по ЕАЭС, что альтернативы в виде вступления в ЕС у Армении нет
2026-08-07T10:10+0400
true
PT2M47S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105499506_289:0:1729:1080_1920x0_80_0_0_94e739d664c4e2d31039878f73ac8373.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, видео
ՀՀ–ն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. Փաշինյան
10:10 07.08.2026 (Թարմացված է: 10:21 07.08.2026) Հայաստանը հասկանում է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակյա անդամակցությունն անհնար է։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
«Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակյա անդամակցությունն անհնար է, բայց հենց նշված օրենքի ընդունման փաստը (ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին) նշանակում է, որ ՀՀ-ն հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Երբ ՀՀ–ն ապագայում պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին, դա էլ չի նշանակում, թե մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դեռ պետք է ԵՄ անդամների և Հայաստանի քաղաքացիների համաձայնությունը։ Մյուս կողմից, առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի հնարավոր չէ այս հարցն առաջադրել ՀՀ քաղաքացիների լուծմանը, և նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ է դիմել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտով»,– ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ դրանից հետո էլ պետք է ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։
«Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ մենք քաղաքացիներից ակնկալում ենք մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։ Դա կնշանակի՝ մենք ՀՀ քաղաքացիներին ընտրության առաջ ենք կանգնեցնում այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից է լինելու ժողովրդի հանդեպ և անտրամաբանական»,– հավելել է ՀՀ վարչապետը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին
ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: