00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պահանջում է դադարեցնել Գարեգին Բ–ի դեմ գործընթացը

© Photo : Armenian Apostolic Patriarchate of JerusalemԵրուսաղեմի Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք, Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Սուրբ Հակոբյանց միաբանության անդամները մասնակցում են Տիրոջ Համբարձման տոնին նվիրված արարողությանը (2026թ. մայիսի 20)
Երուսաղեմի Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք, Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Սուրբ Հակոբյանց միաբանության անդամները մասնակցում են Տիրոջ Համբարձման տոնին նվիրված արարողությանը (2026թ. մայիսի 20) - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2026
Բաժանորդագրվել
Պատրիարքությունը կոչ է անում հայությանն ու սփյուռքի կառույցներին համախմբվել վեհափառ հայրապետի և Հայ եկեղեցու շուրջը։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik․ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների դեմ իրականացվող դատական գործընթացը։ Պատրիարքությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ընդհանուր հոգևոր առաջնորդն է, որի հովվապետական առաքելությունն ու նվիրապետական հեղինակությունը տարածվում են աշխարհասփյուռ հայության, Հայ եկեղեցու նվիրապետական բոլոր աթոռների և թեմերի վրա։
«Վեհափառի նկատմամբ ՀՀ իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքն անխուսափելիորեն անդրադառնալու է նաև Հայ եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների և հոգևոր ղեկավարների դիրքի վրա»,– ասված է հայտարարությունում։
Պատրիարքությունը նշել է, որ հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կյանքի, ազգային ինքնության, մշակույթի, պատմական հիշողության և պետականության պահպանման հիմնասյուներից մեկը։
«Եկեղեցու ներքին կանոնական, վարչական և կարգապահական հարցերին պետական մարմինների միջամտությունը հակասում է եկեղեցու ինքնավարության սկզբունքին և վտանգավոր նախադեպ է ստեղծում եկեղեցի-պետություն հարաբերություններում»,- նշված է հայտարարության մեջ։
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչ է անում ՀՀ պատկան մարմիններին հարգել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը, զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել ազգային պառակտումը և անդառնալի վնաս հասցնել Հայ եկեղեցու և պետության փոխհարաբերություններին։
Միաժամանակ կոչ է անում հայ ժողովրդին, Հայաստանի պետական և հասարակական կազմակերպություններին, սփյուռքի ազգային և եկեղեցական կառույցներին պաշտպան կանգնել Հայ եկեղեցու ինքնավարությանն ու արժանապատվությանը։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռներ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն։ Նվիրապետական բոլոր աթոռները ճանաչում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գահերեցությունն ու նախամեծարությունը։
Երեկ պաշտոնական հայտարարություն էր տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ անընդունելի ու դատապարտելի համարելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դատարան հրավիրելը։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
Լրահոս
0