00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:34
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումը և հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը. ՀՅԴ բյուրո

© Sputnik / Andranik GhazaryanՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2026
Բաժանորդագրվել
ՀՅԴ բյուրոն դատաիրավապահ համակարգին կոչ է անում Հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալված գործընթացում մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ՀՀ իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ բյուրոն` անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ հարուցված քրեական գործին։
«Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարվում հազարավոր հավատացյալների խղճի ազատության իրավունքն ու հոգևոր արժանապատվությունը, խորանում հանրային պառակտվածությունը, թուլանում մեր ինքնության հիմքերն ու նոր ցնցումների ենթարկվում պետական ու հասարակական կյանքը»,–նշված է հայտարարության մեջ։
ՀՅԴ բյուրոն դատապարտում է իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները և իր լիակատար աջակցությունը հայտնում եկեղեցուն և Հայոց հայրապետին։
Բյուրոն դատաիրավապահ համակարգին կոչ է անում մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։ Ընդգծվում է, որ թեմերի կառավարման և առհասարակ կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապված հարցերը գտնվում են բացառապես Եկեղեցու իրավասության տիրույթում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է։
«Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ ազգային գիտակցությամբ ու համերաշխության սկզբունքներով առաջնորդվելով, պահպանել ազգային միասնությունը, համախմբվել Հայ առաքելական սուրբ եկեղեցու, նրա հոգևոր առաքելության և Ամենայն հայոց վեհափառ հայրապետի շուրջ»,–նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
Լրահոս
0