00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ–ում սննդամթերքի անվտանգության ինքնաբավության մակարդակը ավելի քան 93% է․ Օվերչուկ

© Sputnik / Кристина Соловьёва / Անցնել մեդիապահոցԱլեքսեյ Օվերչուկ
Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2026
Բաժանորդագրվել
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ պարենամթերքի բոլոր հիմնական տեսակների մասով ԵԱՏՄ–ն ինքնաբավ է և հանդիսանում է համաշխարհային շուկաներ հացահատիկի խոշորագույն արտահանողներից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը համակարգում է գործողությունները պարենային անվտանգության ապահովման գործում, ինքնաբավության մակարդակը բարձր է՝ ավելի քան 93%: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով Չոլպոն-Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները։
Նրա խոսքով՝ պարենային անվտանգության հարցն այսօր սուր է աշխարհում և, իհարկե, ԵԱՏՄ շրջանակներում։
ԵՄ–ին ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ–ում համագործակցության սկզբունքների խախտում է. Մատվիենկո
«Այստեղ փորձում ենք համակարգել մեր գործողությունները, գնահատել «հնգյակի» բոլոր անդամ-երկրների պարենային անվտանգության մակարդակը, երկրների միջև կազմակերպել բնակչությանը հիմնական սննդով ապահովելու հարցերում անելիքները։ Պարենային անվտանգության տեսանկյունից ԵԱՏՄ-ն շատ լավ դիրքեր ունի։ Մեզ մոտ ինքնաբավության մակարդակը գերազանցում է 93 տոկոսը», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
Ինչպես նշել է Օվերչուկը, պարենամթերքի բոլոր հիմնական տեսակների մասով ԵԱՏՄ-ն լիովին ինքնաբավ է և հանդիսանում է համաշխարհային շուկաներ հացահատիկի խոշորագույն արտահանողներից մեկը:
«Մենք այսօր այստեղ քննարկել ենք ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ոլորտում գործողությունների համակարգման անհրաժեշտությունը, ընդհանուր շուկաների ձևավորման ոլորտում` այդ թվում գյուղատնտեսական արտադրանքի հիմնական տեսակների առաջարկի և պահանջարկի պարենային հաշվեկշիռների վերաբերյալ հնարավոր պայմանավորվածությունների իրականացումը», – ասել է ՌԴ փոխվարչապետը:
Նա պարզաբանել է, որ խոսքը ագրոարդյունաբերական համալիրի ընկերություններին շուկայական հեռանկարի մասին պատկերացում տալու մասին է, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ պլանավորել սեփական արտադրությունները և իրենց համապատասխան շուկաներում ունենալ ավելի կանխատեսելի գնային հնարավորություններ։
ՌԴ փոխվարչապետը հայտարարել է՝ Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՏՄ շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրի կոոպերացիայի մեխանիզմը կսկսի գործել 2027 թվականին։
Ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ԵԱՏՄ երկրների համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի ձևավորման մոտեցումները համաձայնեցվել են 2025 թվականի սեպտեմբերին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 %-ը
«Դրանք դեռ վերջնականացված չեն, բայց ամեն ինչ ընթանում է այն հանձնարարականների շրջանակներում, որոնք տրվել են պետությունների ղեկավարների կողմից։ Եվ կարծում ենք, որ հաջորդ տարվանից այն կգործարկենք: Կարևորը` աղբյուրը որոշված է, և բյուջեն հասկանալի է», - ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ ավելի բարդ հարց է գործընթացը ներկայացնելը, որպեսզի ԵԱՏՄ երկրների ընկերությունները հասկանան նոր հնարավորությունները՝ արտոնությունների և տոկոսադրույքների սուբսիդավորման տեսքով համապատասխան ներդրումային նախագծերի իրականացման համար:
«Բայց, ինչպես տեսնում ենք արդյունաբերության օրինակով, իրականում գործընթացն արդեն բավական լավ ճանաչում է ստացել։ Եվ շատ կարևոր նախագծեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական (մենք ձեզ հետ արդեն բազմիցս խոսել ենք այդ մասին), այսօր իրականում գործարկվում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ղազախստանում», – պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Ի՞նչ են միմյանցից ուզում ՀՀ–ն ու ՌԴ–ն, ի՞նչ կապ ունի Ղազախստանը. փորձագետը պարզաբանում է
Լրահոս
0