https://arm.sputniknews.ru/20260806/emin-hh-andamakcutjuny-eatmum-hamagvortsakcutjan-skzbunqneri-khakhtum-e-matvienkvo-105488701.html
ԵՄ–ին ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ–ում համագործակցության սկզբունքների խախտում է. Մատվիենկո
ԵՄ–ին ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ–ում համագործակցության սկզբունքների խախտում է. Մատվիենկո
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՌԴ նախագահը նշել էր, որ Հայաստանում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում համաժողովրդական հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում... 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T20:08+0400
2026-08-06T20:08+0400
2026-08-06T20:09+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
վալենտինա մատվիենկո
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89812233_0:0:1600:901_1920x0_80_0_0_d88b39d091c6290f8b3cf7e55bb78df0.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կնշանակի Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության սկզբունքների խախտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում։Մատվիենկոն ընդգծել է, որ ռուսական կողմն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում համապատասխան համազգային հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը:Հավելենք, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում խոսվում էր Հայաստանում հնարավորինս շուտ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։Հուլիսի 27-ին էլ կայացել էր ՀՀ–ի և ՌԴ–ի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Ինչպես հայտնել էր Կրեմլը, հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շեշտել էր Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ԵՄ, թե ԵԱՏՄ հարցով հանրաքվե անելու ժամկետի խոսույթն անընդունելի է․ Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89812233_0:0:1422:1066_1920x0_80_0_0_feb258d52f2c9483c2be7c3c9908efb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, վալենտինա մատվիենկո, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, վալենտինա մատվիենկո, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
ԵՄ–ին ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ–ում համագործակցության սկզբունքների խախտում է. Մատվիենկո
20:08 06.08.2026 (Թարմացված է: 20:09 06.08.2026) Ավելի վաղ ՌԴ նախագահը նշել էր, որ Հայաստանում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում համաժողովրդական հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կնշանակի Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության սկզբունքների խախտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում։
«Դաշնության խորհրդի նախագահն անդրադարձել է Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիությանն անդամակցելու մտադրությանը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը կնշանակի այն սկզբունքների խախտում, որոնց վրա հիմնված է համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում»,- նշվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Մատվիենկոն ընդգծել է, որ ռուսական կողմն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում համապատասխան համազգային հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը:
Հավելենք, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում խոսվում էր Հայաստանում հնարավորինս շուտ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։
Հուլիսի 27-ին էլ կայացել էր ՀՀ–ի և ՌԴ–ի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի
հեռախոսազրույցը։ Ինչպես հայտնել էր Կրեմլը, հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շեշտել էր Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։