https://arm.sputniknews.ru/20260806/der-petq-e-karvoghanan-khlel-vor-handznen-samvel-karapetjany-hec-i-masin-105473267.html
Դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն․ Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի մասին
Դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն․ Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի մասին
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը հիշեցրեց, որ Միջազգային արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանը արգելված է ՀԷՑ–ի հետ կապված գործողություններ իրականացնել։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T14:55+0400
2026-08-06T14:55+0400
2026-08-06T14:55+0400
հայաստան
սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/06/105470981_0:85:1620:996_1920x0_80_0_0_8e266f9293f9f41b61908ab608aadef1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը թերահավատորեն է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ՀԷՑ–ը հանձնվելու է հավատարմագրային կառավարման։Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ՀԷՑ–ը հանձնվելու է հավատարմագրային կառավարման, սակայն չմանրամասնեց, թե ում է հանձնվելու։Նա միջազգային ատյաններում սկսված գործընթացների մասին այլ մանրամասներ չհայտնեց, միայն ասաց, որ քայլ–քայլ առաջ են գնում։Կարապետյանը հիշեցրեց նաև, որ Միջազգային արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանը արգելված է ՀԷՑ–ի հետ կապված գործողություններ իրականացնել։Խոսելով ՀԷՑ–ում հավելագրումների մեղադրանքների մասին՝ նա նշեց, թե պարզապես կրկնում են Փաշինյանի հայտարարությունները, մինչդեռ 1 տարուց ավելի է, ինչ ՀԷՑ-ի կառավարիչները որևէ ապացույց չեն կարողանում գտնել։«ՀԷՑ–ը գործող մարմին է, որտեղ 3000 մարդ հնարավորություն ունի նման ապօրինություն անելու։ Հիմա Փաշինյանը մսխել է 8.5 մլրդ դոլար, հիմա ի՞նչ, կանգնենք ասենք, որ կերե՞լ են․ մենք նման հայտարարություններ չենք անում»,– նշեց Կարապետյանը։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/06/105470981_90:0:1530:1080_1920x0_80_0_0_b3cff7deedb777731a9408e6cbf3680c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հայաստան, սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
Դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն․ Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի մասին
Սամվել Կարապետյանը հիշեցրեց, որ Միջազգային արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանը արգելված է ՀԷՑ–ի հետ կապված գործողություններ իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը թերահավատորեն է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ՀԷՑ–ը հանձնվելու է հավատարմագրային կառավարման։
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ՀԷՑ–ը հանձնվելու է հավատարմագրային կառավարման, սակայն չմանրամասնեց, թե ում է հանձնվելու։
«Իրենք դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն, դրա համար գոյություն ունեն դատարաններ՝ ներհայաստանյան ու միջազգային։ Մենք հիմա պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ»,– ասաց Կարապետյանը։
Նա միջազգային ատյաններում սկսված գործընթացների մասին այլ մանրամասներ չհայտնեց, միայն ասաց, որ քայլ–քայլ առաջ են գնում։
Կարապետյանը հիշեցրեց նաև, որ Միջազգային արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանը արգելված է ՀԷՑ–ի հետ կապված գործողություններ իրականացնել։
Խոսելով ՀԷՑ–ում հավելագրումների մեղադրանքների մասին՝ նա նշեց, թե պարզապես կրկնում են Փաշինյանի հայտարարությունները, մինչդեռ 1 տարուց ավելի է, ինչ ՀԷՑ-ի կառավարիչները որևէ ապացույց չեն կարողանում գտնել։
«ՀԷՑ–ը գործող մարմին է, որտեղ 3000 մարդ հնարավորություն ունի նման ապօրինություն անելու։ Հիմա Փաշինյանը մսխել է 8.5 մլրդ դոլար, հիմա ի՞նչ, կանգնենք ասենք, որ կերե՞լ են․ մենք նման հայտարարություններ չենք անում»,– նշեց Կարապետյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ
ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։
Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին
հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։