https://arm.sputniknews.ru/20260806/agnn-1-mln-dvolar-kstana-arterkrum-ankakhutjan-35amjaki-mijvocarumneri-hamar-105454591.html
ԱԳՆ–ն 1 մլն դոլար կստանա արտերկրում Անկախության 35–ամյակի միջոցառումների համար
ԱԳՆ–ն 1 մլն դոլար կստանա արտերկրում Անկախության 35–ամյակի միջոցառումների համար
Sputnik Արմենիա
Գումարի մի մասը կհատկացնեն ԱԳՆ-ի այն ծրագրից, որը ստեղծվել էր Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան վերադարձած քաղաքացիների... 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T09:03+0400
2026-08-06T09:03+0400
2026-08-06T09:03+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
անկախության օր
հայաստան
միջոցառում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0d/68559461_0:131:2500:1537_1920x0_80_0_0_86e229aebafb702a14b57b908103b3d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելու համար:Որոշման նախագծի համաձայն՝ գումարը կուղղվի արտերկրում գործող 51 դիվանագիտական ներկայացուցչություններում նախատեսված միջոցառումներին, որոնք ներառում են պաշտոնական ընդունելություններ, համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ, ինչպես նաև Հայաստանի պատմությունը, մշակույթը, զբոսաշրջային և ներդրումային հնարավորությունները ներկայացնող ծրագրեր։Երևանի Հանրապետության հրապարակում քայլերթ անցկացվեց Անկախության 34-րդ տարեդարձի առթիվՍկզբնական հաշվարկով` միջոցառումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։Նախագծով առաջարկվում է 260 մլն դրամը վերցնել ԱԳՆ-ի այն ծրագրից, որը ստեղծվել էր Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան վերադարձած քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցման համար։Նախարարությունը հիմնավորում է, որ այդ ծրագրով փաստացի բավարարված հայտերի գումարը կազմել է շուրջ 140 մլն դրամ, ինչի արդյունքում ձևավորվել են չօգտագործված միջոցներ։Պաշտպանել ՀՀ անկախությունը՝ հեռու պահելով զիջումներից․ Արամ Ա-ն շնորհավորել է օրվա առիթով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0d/68559461_139:0:2362:1667_1920x0_80_0_0_65d934187544d23fbb98cfdaae5a79d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, անկախության օր, հայաստան, միջոցառում
արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, անկախության օր, հայաստան, միջոցառում
ԱԳՆ–ն 1 մլն դոլար կստանա արտերկրում Անկախության 35–ամյակի միջոցառումների համար
Գումարի մի մասը կհատկացնեն ԱԳՆ-ի այն ծրագրից, որը ստեղծվել էր Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան վերադարձած քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցման համար։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելու համար:
Որոշման նախագծի համաձայն՝ գումարը կուղղվի արտերկրում գործող 51 դիվանագիտական ներկայացուցչություններում նախատեսված միջոցառումներին, որոնք ներառում են պաշտոնական ընդունելություններ, համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ, ինչպես նաև Հայաստանի պատմությունը, մշակույթը, զբոսաշրջային և ներդրումային հնարավորությունները ներկայացնող ծրագրեր։
Սկզբնական հաշվարկով` միջոցառումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։
Նախագծով առաջարկվում է 260 մլն դրամը վերցնել ԱԳՆ-ի այն ծրագրից, որը ստեղծվել էր Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան վերադարձած քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցման համար։
Նախարարությունը հիմնավորում է, որ այդ ծրագրով փաստացի բավարարված հայտերի գումարը կազմել է շուրջ 140 մլն դրամ, ինչի արդյունքում ձևավորվել են չօգտագործված միջոցներ։