https://arm.sputniknews.ru/20240921/pashtpanel-hh-ankakhutjuny-heru-pahelvov-zijumneric-aram-a-n-shnvorhavvorel-e-orva-aritvov-80944355.html
Պաշտպանել ՀՀ անկախությունը՝ հեռու պահելով զիջումներից․ Արամ Ա-ն շնորհավորել է օրվա առիթով
Պաշտպանել ՀՀ անկախությունը՝ հեռու պահելով զիջումներից․ Արամ Ա-ն շնորհավորել է օրվա առիթով
Sputnik Արմենիա
Այսօր Հայաստանը բազմաթիվ մարտահրավերներով է շրջապատված՝ արտաքին և ներքին, որոնք կարող են խաթարել հայրենիքի անկախության հիմքերը։ 21.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-21T18:24+0400
2024-09-21T18:24+0400
2024-09-21T18:38+0400
հայաստան
անկախություն
անկախության օր
արամ առաջին կաթողիկոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1f/53384689_49:54:1319:768_1920x0_80_0_0_6bbf548b1cbc9d300ea6d9518240b713.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կոչ է անում համախմբվել համահայկական օրակարգի շուրջ։ Այդ մասին ասված է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ հղած նրա ուղերձում։Նա շեշտել է՝ սեպտեմբերի 21-ը սովորական օր չէ ամբողջ հայության համար։«Մեր պատմության ընթացքում Հայաստանի անկախության համար պայքարեցինք, ստեղծագործեցինք, նույնիսկ արյուն թափեցինք այն խոր գիտակցությամբ, որ անկախությունն աստվածատուր իրավունք է, հետևաբար սրբազան արժեք է, և նրա պահպանումն ու պաշտպանությունը յուրաքանչյուր հայի պարտավորությունն է»,- նշել է կաթողիկոսը։Արամ Ա-ի խոսքով՝ կարևոր է ըմբռնել՝ ինչ պարտավորություն ու իրավունք ունենք մենք այսօր, երբ Հայաստանը բազմաթիվ մարտահրավերներով է շրջապատված՝ արտաքին և ներքին, որոնք կարող են խաթարել հայրենիքի անկախության հիմքերը՝ նույնիսկ հարցականի տակ դնելով նրա ինքնաիշխանությունը։Նա հիշեցրել է, որ հայոց եկեղեցին պատմության ամբողջ ընթացքում եղել է երկրի անկախության կողքին՝ ամուր կեցվածք դրսևորելով այն բոլոր փորձերի նկատմամբ, որոնք կարող էին խաթարել հայրենիքի անկախությունը։ Կաթողիկոսը կոչ է արել նայել մեր անցյալին՝ հայրենիքի ներկան արժևորելու ճիշտ մոտեցումներ որդեգրելու համար։Արամ Առաջինը շեշտել է` պատմության այս փուլում հրամայական է, որ մեր ժողովուրդը համախմբվի համահայկական օրակարգի շուրջ հավաքական վճռականությամբ։ Նա վստահ է՝ հենց սա է Հայաստանի Հանրապետության անկախության տոնի պատգամը։Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1f/53384689_234:0:1258:768_1920x0_80_0_0_552c94655eca777671d069175e2aa1e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անկախություն, անկախության օր, արամ առաջին կաթողիկոս
հայաստան, անկախություն, անկախության օր, արամ առաջին կաթողիկոս
Պաշտպանել ՀՀ անկախությունը՝ հեռու պահելով զիջումներից․ Արամ Ա-ն շնորհավորել է օրվա առիթով
18:24 21.09.2024 (Թարմացված է: 18:38 21.09.2024) Այսօր Հայաստանը բազմաթիվ մարտահրավերներով է շրջապատված՝ արտաքին և ներքին, որոնք կարող են խաթարել հայրենիքի անկախության հիմքերը։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կոչ է անում համախմբվել համահայկական օրակարգի շուրջ։ Այդ մասին ասված է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ հղած նրա
ուղերձում։
«Իրատեսությունը մեզ պետք է մղի հավաքական կամքով ու գիտակից հանձնառությամբ պաշտպանելու Հայաստանի անկախությունը՝ հեռու պահելով տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը խաթարող բոլոր տեսակի մոտեցումներից, զիջումներից ու համաձայնագրերից»,– նշել է Արամ Ա–ն։
Նա շեշտել է՝ սեպտեմբերի 21-ը սովորական օր չէ ամբողջ հայության համար։
«Մեր պատմության ընթացքում Հայաստանի անկախության համար պայքարեցինք, ստեղծագործեցինք, նույնիսկ արյուն թափեցինք այն խոր գիտակցությամբ, որ անկախությունն աստվածատուր իրավունք է, հետևաբար սրբազան արժեք է, և նրա պահպանումն ու պաշտպանությունը յուրաքանչյուր հայի պարտավորությունն է»,- նշել է կաթողիկոսը։
Արամ Ա-ի խոսքով՝ կարևոր է ըմբռնել՝ ինչ պարտավորություն ու իրավունք ունենք մենք այսօր, երբ Հայաստանը բազմաթիվ մարտահրավերներով է շրջապատված՝ արտաքին և ներքին, որոնք կարող են խաթարել հայրենիքի անկախության հիմքերը՝ նույնիսկ հարցականի տակ դնելով նրա ինքնաիշխանությունը։
Նա հիշեցրել է, որ հայոց եկեղեցին պատմության ամբողջ ընթացքում եղել է երկրի անկախության կողքին՝ ամուր կեցվածք դրսևորելով այն բոլոր փորձերի նկատմամբ, որոնք կարող էին խաթարել հայրենիքի անկախությունը։ Կաթողիկոսը կոչ է արել նայել մեր անցյալին՝ հայրենիքի ներկան արժևորելու ճիշտ մոտեցումներ որդեգրելու համար։
Արամ Առաջինը շեշտել է` պատմության այս փուլում հրամայական է, որ մեր ժողովուրդը համախմբվի համահայկական օրակարգի շուրջ հավաքական վճռականությամբ։ Նա վստահ է՝ հենց սա է Հայաստանի Հանրապետության անկախության տոնի պատգամը։
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։