https://arm.sputniknews.ru/20260805/vrastanum-hvosanqazrkumy-teghi-e-unecel-ingur-heki-planajin-pvordzarkman-zhamanak-105452855.html
Վրաստանում հոսանքազրկումը տեղի է ունեցել «Ինգուր» ՀԷԿ–ի պլանային փորձարկման ժամանակ
Վրաստանում հոսանքազրկումը տեղի է ունեցել «Ինգուր» ՀԷԿ–ի պլանային փորձարկման ժամանակ
Sputnik Արմենիա
Այժմ միջադեպի մանրամասն վերլուծություն և վթարի պատճառների գնահատում է իրականացվում։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T22:40+0400
2026-08-05T22:40+0400
2026-08-05T22:55+0400
վրաստանի հանրապետություն
հոսանքազրկում
վթար
հիդրոէլեկտրակայան (հէկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/19/105037172_0:513:960:1053_1920x0_80_0_0_a7a9dc87145330b670ea8e8680ab637a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վրաստանում էլեկտրաէներգիայի մասսայական անջատումներ են տեղի ունեցել« Ինգուր» ՀԷԿ–ի ագրեգատներում պետական էներգահամակարգի պլանային թեստավորման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի անդամ Գեորգի Պանգանին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում հոսանքազրկվել են գրեթե ամբողջ Թբիլիսին և Բաթումը, Գոնիո և Կվարիատի գյուղերը, ինչպես նաև Մցխեթան, Սամեգրելո շրջանն ու Դուշետիի շրջանի մի շարք գյուղեր։Նրա խոսքով` փորձարկումներն իրականացվել են՝ հաշվի առնելով հուլիսի 24-ի և 25-ի վթարները և ուղղված են եղել էներգահամակարգի թույլ կողմերը բացահայտելուն և գնահատելուն։Պանգանին նշել է, որ փորձարկման շրջանակում Վրաստանի էներգետիկ համակարգի աշխատանքը նախատեսվում էր իրականացնել մեկուսացված ռեժիմով, ինչը կապված էր զգալի տեխնիկական ռիսկերի, այդ թվում՝ համակարգի լրիվ անջատման հետ։Գրեթե ողջ Վրաստանն անցած գիշեր մնացել է առանց լույսիՆա հավելել է, որ այժմ կատարվում է միջադեպի մանրամասն վերլուծություն և վթարի պատճառների գնահատում՝ հետագայում նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/19/105037172_0:423:960:1143_1920x0_80_0_0_67f35fc9c18204a4f920add1f1a5911e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հոսանքազրկում, վթար, հիդրոէլեկտրակայան (հէկ)
վրաստանի հանրապետություն, հոսանքազրկում, վթար, հիդրոէլեկտրակայան (հէկ)
Վրաստանում հոսանքազրկումը տեղի է ունեցել «Ինգուր» ՀԷԿ–ի պլանային փորձարկման ժամանակ
22:40 05.08.2026 (Թարմացված է: 22:55 05.08.2026) Այժմ միջադեպի մանրամասն վերլուծություն և վթարի պատճառների գնահատում է իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վրաստանում էլեկտրաէներգիայի մասսայական անջատումներ են տեղի ունեցել« Ինգուր» ՀԷԿ–ի ագրեգատներում պետական էներգահամակարգի պլանային թեստավորման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի անդամ Գեորգի Պանգանին, նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
Վրաստանում հոսանքազրկվել են գրեթե ամբողջ Թբիլիսին և Բաթումը, Գոնիո և Կվարիատի գյուղերը, ինչպես նաև Մցխեթան, Սամեգրելո շրջանն ու Դուշետիի շրջանի մի շարք գյուղեր։
«Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր պետական էլեկտրահամակարգը պլանային փորձարկում էր անցկացնում «Ինգուր» ՀԷԿ–ի ագրեգատներում։ Փորձարկման ընթացքում ամբողջությամբ անջատվել է Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը», – գրել է Պանգանին «Ֆեյսբուքում»։
Նրա խոսքով` փորձարկումներն իրականացվել են՝ հաշվի առնելով հուլիսի 24-ի և 25-ի վթարները և ուղղված են եղել էներգահամակարգի թույլ կողմերը բացահայտելուն և գնահատելուն։
Պանգանին նշել է, որ փորձարկման շրջանակում Վրաստանի էներգետիկ համակարգի աշխատանքը նախատեսվում էր իրականացնել մեկուսացված ռեժիմով, ինչը կապված էր զգալի տեխնիկական ռիսկերի, այդ թվում՝ համակարգի լրիվ անջատման հետ։
Նա հավելել է, որ այժմ կատարվում է միջադեպի մանրամասն վերլուծություն և վթարի պատճառների գնահատում՝ հետագայում նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։