https://arm.sputniknews.ru/20260805/tevanjani-pastabannery-bvoghvoq-en-nerkajacrel-kalanqi-veraberjal-datakan-akteri-dem-105440218.html
Թևանյանի փաստաբանները բողոք են ներկայացրել կալանքի վերաբերյալ դատական ակտերի դեմ
Թևանյանի փաստաբանները բողոք են ներկայացրել կալանքի վերաբերյալ դատական ակտերի դեմ
Sputnik Արմենիա
Փաստաբանները բողոքները ներկայացրել են Վերաքննիչ քրեական ու Վճռաբեկ դատարաններ։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T15:52+0400
2026-08-05T15:52+0400
2026-08-05T15:53+0400
անդրանիկ թևանյան
փաստաբան
բողոք
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104305126_0:43:2560:1483_1920x0_80_0_0_ba2bdd9ca82279b7c1b90f10b0611ed3.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոքներ է ներկայացրել կալանքի վերաբերյալ դատական ակտերի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Մայր Հայաստան» կուսակցության «Ֆեյսբուքի» էջից։Նշենք, որ հուլիսի 22-ին առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց 2 ամսով երկարացնել Անդրանիկ Թևանյանի կալանքը։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին ձերբակալվել էր ու 2 ամսով կալանավորվել։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։Ինքը՝ Թևանյանը, հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով հիմնավորված։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104305126_151:0:2426:1706_1920x0_80_0_0_c2e055e20ac1f5f9aae58feaf2f8e492.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան, փաստաբան, բողոք, կալանք
անդրանիկ թևանյան, փաստաբան, բողոք, կալանք
Թևանյանի փաստաբանները բողոք են ներկայացրել կալանքի վերաբերյալ դատական ակտերի դեմ
15:52 05.08.2026 (Թարմացված է: 15:53 05.08.2026) Փաստաբանները բողոքները ներկայացրել են Վերաքննիչ քրեական ու Վճռաբեկ դատարաններ։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոքներ է ներկայացրել կալանքի վերաբերյալ դատական ակտերի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Մայր Հայաստան» կուսակցության
«Ֆեյսբուքի» էջից։
Նշենք, որ հուլիսի 22-ին առաջին ատյանի դատարանը
որոշում կայացրեց 2 ամսով երկարացնել Անդրանիկ Թևանյանի կալանքը։
«Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել բողոք՝ առաջին ատյանի դատարանի այն որոշման դեմ, որով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Միաժամանակ, փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան՝ վիճարկելով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ առաջին դատական ակտը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին ձերբակալվել էր ու 2 ամսով կալանավորվել։
Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:
Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ինքը՝ Թևանյանը, հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով հիմնավորված։