https://arm.sputniknews.ru/20260805/sirushvoji-khanutner-en-zinvats-mtel-levvon-qvocharjany-iravapahneri-gvortsvoghutjunneri-masin-105431760.html
Սիրուշոյի խանութներ են զինված մտել. Լևոն Քոչարյանը` իրավապահների գործողությունների մասին
Սիրուշոյի խանութներ են զինված մտել. Լևոն Քոչարյանը` իրավապահների գործողությունների մասին
Sputnik Արմենիա
Լևոն Քոչարյանը վստահեցնում է` իրենց ունեցվածքն ամբողջությամբ օրինական է ու իրենք ոչինչի չեն թաքցնում։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T12:25+0400
2026-08-05T12:25+0400
2026-08-05T12:36+0400
լևոն քոչարյան
սիրուշո
խանութ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103799417_0:0:1600:901_1920x0_80_0_0_c32b7637c074f86dcbe02da3e76b6a41.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներից մեկը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից մոտ 1 շաբաթ անց ներխուժել է նաև Սիրուշոյի խանութներ և ոչ միայն։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, որը Սիրուշոյի ամուսինն է։Ընդգծեց` իրենց ունեցվածքից այն ինչ ունեն, օրինական ճանապարհով ,է ու դրա վերաբերյալ դատական պրոցեսներ են ընթանում, պատրաստ են ամեն ինչ ապացուցել։ Վստահեցրեց` այն ինչ ունեն, իրենց անունով է, ոչինչ չեն թաքցնում, իսկ եթե նպատակ ունենային ունեցվածքը պահել, ապա հնարավորություն ունեցել են վաճառել ու հանգիստ թողնել և հեռանալ։ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ այն լկտիությունը, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ, կարող է մեզ հետ էլ լինել»,– ընդգծեց Քոչարյանը։ Հավելեց, որ այս պայքարն ունեցվածքի մասին չէ, սա խորը և գաղափարական պայքար է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103799417_47:0:1470:1067_1920x0_80_0_0_15bc2ba8c7d4b407f31ab0b27d27bac7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, սիրուշո, խանութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
լևոն քոչարյան, սիրուշո, խանութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
Սիրուշոյի խանութներ են զինված մտել. Լևոն Քոչարյանը` իրավապահների գործողությունների մասին
12:25 05.08.2026 (Թարմացված է: 12:36 05.08.2026) Լևոն Քոչարյանը վստահեցնում է` իրենց ունեցվածքն ամբողջությամբ օրինական է ու իրենք ոչինչի չեն թաքցնում։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներից մեկը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից մոտ 1 շաբաթ անց ներխուժել է նաև Սիրուշոյի խանութներ և ոչ միայն։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, որը Սիրուշոյի ամուսինն է։
«Ընտրություններից ընդամենը մոտ 1 շաբաթ հետո, գրեթե բոլոր այն ընկերությունները, որտեղ մեր ընտանիքի որևէ անդամ մասնակցություն ունի, հարկայինը զինված մտել է։ Նույնիսկ կնոջս` Սիրուշոյի խանութներ են մտել, 4 խանութ կա Երևանում, նաև գրասենյակ, վարպետների մոտ։ Առանց դիմակի են եղել, բայց ամբողջական հանդերձանքով։ Մտել են ստուգման, համակարգիչ են ինչ–որ տեղից վերցրել»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ ոչ մի բան չէին կարող հայտնաբերել, որովհետև իսկապես չկա խախտում։
Ընդգծեց` իրենց ունեցվածքից այն ինչ ունեն, օրինական ճանապարհով ,է ու դրա վերաբերյալ դատական պրոցեսներ են ընթանում, պատրաստ են ամեն ինչ ապացուցել։ Վստահեցրեց` այն ինչ ունեն, իրենց անունով է, ոչինչ չեն թաքցնում, իսկ եթե նպատակ ունենային ունեցվածքը պահել, ապա հնարավորություն ունեցել են վաճառել ու հանգիստ թողնել և հեռանալ։
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ այն լկտիությունը, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ, կարող է մեզ հետ էլ լինել»,– ընդգծեց Քոչարյանը։
Հավելեց, որ այս պայքարն ունեցվածքի մասին չէ, սա խորը և գաղափարական պայքար է։