https://arm.sputniknews.ru/20260805/nakhyntrakan-shrjanum-atshel-e-qreakan-gvortseri-tivy-hh-qkn-tvjalner-e-nerkajacrel-105429741.html
Նախընտրական շրջանում աճել է քրեական գործերի թիվը․ ՀՀ ՔԿ–ն տվյալներ է ներկայացրել
Նախընտրական շրջանում աճել է քրեական գործերի թիվը․ ՀՀ ՔԿ–ն տվյալներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
ՔԿ–ում 58 820 քրեական վարույթի նախաքննություն է ավարտվել։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T11:38+0400
2026-08-05T11:38+0400
2026-08-05T11:40+0400
հայաստան
քրեական գործ
դատարան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանում 2026թ. առաջին կիսամյակում 16.6%- ով աճել է քրեական վարույթների թիվը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ՔԿ–ում 58 820 քրեական վարույթի (դրանցից 32 854–ը նախաձեռնվել է այս տարվա 6 ամսում) նախաքննություն է ավարտվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շատ է 3.5%-ով։Հաղորդագրությունում նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված վնասը կազմել է ընդհանուր 10 մլրդ 205 մլն 685 հզր դրամ։ Նախաքննության փուլում վերականգնվել է 3 մլրդ 165 մլն 49 հզր դրամը կամ 31%-ը: Արգելանք է դրվել 154 մլն 606 հզր դրամ արժողության գույքի վրա:Բացի այդ, անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից միայն 2026 թվականի ընթացքում վերականգնվել է 6 մլրդ 624 մլն 467 հզր դրամը:2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր՝ 9 մլրդ 789 մլն 516 հզր ՀՀ դրամը: Բացի այդ, արգելանք է դրվել ընդհանուր 295 մլն 922 հզր դրամ արժողության գույքի և դրամական միջոցների վրա:Նշենք, որ նախընտրական շրջանում նախաձեռնված քրեական գործերով մեղադրանքներ են ներկայացվել ընդդիմադիր ուժերի հարյուրավոր ներկայացուցիչների: Ուժայինների թիրախում են հայտնվել հիմնականում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները։ Կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քրեական գործ, դատարան, հհ քննչական կոմիտե
հայաստան, քրեական գործ, դատարան, հհ քննչական կոմիտե
Նախընտրական շրջանում աճել է քրեական գործերի թիվը․ ՀՀ ՔԿ–ն տվյալներ է ներկայացրել
11:38 05.08.2026 (Թարմացված է: 11:40 05.08.2026) ՔԿ–ում 58 820 քրեական վարույթի նախաքննություն է ավարտվել։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանում 2026թ. առաջին կիսամյակում 16.6%- ով աճել է քրեական վարույթների թիվը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
«2026 թվականի 1-ին կիսամյակում ՔԿ է ընդունվել 41 250 հաղորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.6%-ով։ Ընդունված հաղորդումներից 32 472-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչը կրկին 16.6%-ով շատ է 2025 թվականի 1-ին կիսամյակի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 9 910 քրեական վարույթ` 62,2%-ով շատ, քան 2025թ. հունվար-հունիս ժամանակահատվածում, կարճվել է 11 078–ը (13.8%-ով նվազել է)»,– ասված է հաղորդագրությունում։
ՔԿ–ում 58 820 քրեական վարույթի (դրանցից 32 854–ը նախաձեռնվել է այս տարվա 6 ամսում) նախաքննություն է ավարտվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շատ է 3.5%-ով։
Հաղորդագրությունում նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված վնասը կազմել է ընդհանուր 10 մլրդ 205 մլն 685 հզր դրամ։ Նախաքննության փուլում վերականգնվել է 3 մլրդ 165 մլն 49 հզր դրամը կամ 31%-ը: Արգելանք է դրվել 154 մլն 606 հզր դրամ արժողության գույքի վրա:
Բացի այդ, անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից միայն 2026 թվականի ընթացքում վերականգնվել է 6 մլրդ 624 մլն 467 հզր դրամը:
2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր՝ 9 մլրդ 789 մլն 516 հզր ՀՀ դրամը: Բացի այդ, արգելանք է դրվել ընդհանուր 295 մլն 922 հզր դրամ արժողության գույքի և դրամական միջոցների վրա:
Նշենք, որ նախընտրական շրջանում նախաձեռնված քրեական գործերով մեղադրանքներ են ներկայացվել ընդդիմադիր ուժերի հարյուրավոր ներկայացուցիչների: Ուժայինների թիրախում են հայտնվել հիմնականում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները։ Կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ: