ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ, քննարկել արատավոր բարքերը վերացնելու հարցը
12:06 05.08.2026 (Թարմացված է: 12:07 05.08.2026)

ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ, քննարկել արատավոր բարքերը վերացնելու հարցը
© Photo : press office of MoD of RA
Բաժանորդագրվել
Թերթը գրել էր, որ Փաշինյանը հանդիմանել է Պապիկյանին բանակում տիրող բարքերի առնչությամբ հանրային դաշտում հնչող քննադատությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում՝ հանդիպելու ժամկետային զինծառայող դիրքերի ավագների, սերժանտների հետ: Տեղեկությունը հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, բանակ թափանցող արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, բանակ թափանցող արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ, քննարկել արատավոր բարքերը վերացնելու հարցը
© Photo : press office of MoD of RA
Նշենք, որ այսօր «Հրապարակը» գրել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել: Ըստ տեղեկությունների՝ նա մեծ դժգոհություն ունի ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար։ Ըստ պարբերականի` Փաշինյանի դժգոհությունները պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ, քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին:
Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ այս տարի բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան 8-րդ դեպքն է գրանցվել։ Փաշինյանն էլ ճեպազրույցում նշեց, թե բանակում ինքնասպանությունները 85-90 տոկոս դեպքերում 3 պատճառով են՝ զինծառայողները խաղադրույքներ են անում, պարտքեր կուտակում։ Երկրորդ պատճառն ընտանեկան կամ անձնական խնդիրներն են, իսկ երրորդ պատճառը մարտական դիրքում հերթապահության ժամանակ քնելն է, ինչը նշանակում է, որ նա վտանգի տակ է դրել ուրիշների կյանքը։ Վարչապետի խոսքով՝ դիրքում քնողների նկատմամբ մյուսների կողմից արհամարհանք է դրսևորվում, և այդ զինվորները մեկուսանում են։