https://arm.sputniknews.ru/20260730/pashinjany-tvec-banakum-inqnaspanutjunneri-3-pattshar--105224304.html
Փաշինյանը թվեց բանակում ինքնասպանությունների 3 պատճառ
Փաշինյանը թվեց բանակում ինքնասպանությունների 3 պատճառ
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` իրենք դե յուրե միջոցներ են ձեռնարկել, որ արգելվի ծառայության մեջ գտնվողների խաղադրույքներ կատարելը, բայց այն դեռ ներդրման փուլում է։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T14:20+0400
2026-07-30T14:20+0400
2026-07-30T14:20+0400
ինքնասպանություն
բանակ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24786029_0:28:1024:604_1920x0_80_0_0_fdc526ee4807274d05a58b1e4526d1b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերում զինծառայողները ինքնասպանության կարող են դիմել 3 հիմնական պատճառով, որոնցից առաջինը` խաղադրույքներ կատարելն ու պարտքերի տակ ընկնելն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` իրենք դե յուրե միջոցներ են ձեռնարկել որ արգելվի ծառայության մեջ գտնվողների խաղադրույքներ կատարելը, բայց այդ համակարգը դեռ ներդրման փուլում է։Ըստ վարչապետի` կան «ստվերային դիլլերներ», որոնք հեռախոսով` խոսքի հիման վրա խաղադրույքներ կատարում են, և հաղթած գումարը տալիս են, իսկ պարտվածը` պահանջում ամեն գնով։Երկրորդ պատճառը, ըստ Փաշինյանի, ընտանեկան կամ անձնական խնդիրներն են։Փաշինյանի խոսքով` դիրքում քնողների նկատմամբ մյուսների կողմից արհամարհանք է դրսևորվում, և դիրքից իջնելուց հետո այդ զինվորները մեկուսանում են։ Նրանց նկատմամբ կարող է լինել հոգեբանական ճնշումներ, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության։Նա ընդգծեց, որ 85-90 % դեպքերում ինքնասպանությունների պատճառները կապված են իր թվարկած 3 գործոնների հետ։Հիշեցնենք` հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նարեկ Թորոսյանի մահը 2026 թվականի 7 ամիսների ընթացքում ՀՀ ԶՈւ–ում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան 8–րդ դեպքն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24786029_92:0:933:631_1920x0_80_0_0_5e394c930602e7b70188d328210946f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնասպանություն, բանակ, նիկոլ փաշինյան
ինքնասպանություն, բանակ, նիկոլ փաշինյան
Փաշինյանը թվեց բանակում ինքնասպանությունների 3 պատճառ
Փաշինյանի խոսքով` իրենք դե յուրե միջոցներ են ձեռնարկել, որ արգելվի ծառայության մեջ գտնվողների խաղադրույքներ կատարելը, բայց այն դեռ ներդրման փուլում է։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերում զինծառայողները ինքնասպանության կարող են դիմել 3 հիմնական պատճառով, որոնցից առաջինը` խաղադրույքներ կատարելն ու պարտքերի տակ ընկնելն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գիտեք մեր բանակում ինչի՞ են զինվորներն ինքնասպանություն գործում։ 3 հիմնական պատճառ կա, որոնցից մեկը խաղադրույքներ կատարելն ու պարտքերի տակ ընկնելն է, հետո այդ պարտքերը չկարողանալ փակելը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` իրենք դե յուրե միջոցներ են ձեռնարկել որ արգելվի ծառայության մեջ գտնվողների խաղադրույքներ կատարելը, բայց այդ համակարգը դեռ ներդրման փուլում է։
Ըստ վարչապետի` կան «ստվերային դիլլերներ», որոնք հեռախոսով` խոսքի հիման վրա խաղադրույքներ կատարում են, և հաղթած գումարը տալիս են, իսկ պարտվածը` պահանջում ամեն գնով։
Երկրորդ պատճառը, ըստ Փաշինյանի, ընտանեկան կամ անձնական խնդիրներն են։
«Երրորդ պատճառը կախված է շատ կոնկրետ իրավիճակի հետ, դա մարտական դիրքում հերթապահության ժամանակ քնելն է։ Եթե դիրքապահը քնել է, նշանակում է վտանգի տակ է դրել ուրիշների կյանքը»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` դիրքում քնողների նկատմամբ մյուսների կողմից արհամարհանք է դրսևորվում, և դիրքից իջնելուց հետո այդ զինվորները մեկուսանում են։ Նրանց նկատմամբ կարող է լինել հոգեբանական ճնշումներ, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության։
Նա ընդգծեց, որ 85-90 % դեպքերում ինքնասպանությունների պատճառները կապված են իր թվարկած 3 գործոնների հետ։
Հիշեցնենք` հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի
մահվան մասին` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նարեկ Թորոսյանի մահը 2026 թվականի 7 ամիսների ընթացքում ՀՀ ԶՈւ–ում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան 8–րդ դեպքն է։