Վթար Երևան–Երասխ ճանապարհին. կա զոհ
10:30 04.08.2026 (Թարմացված է: 12:07 04.08.2026)

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 07:50-ի սահմաններում Երևան–Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail», «Kia» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել են Վեդու հիվանդանոց։
Մինչ կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վեդիի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով` մահացել է։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

1․5 տարում պարեկների տրանսպորտային միջոցների մասնակցությամբ 570 պատահար է գրանցվել. ՆԳՆ
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքը գրում է, որ բախման հետևանքով «Opel»-ներից մեկը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։