https://arm.sputniknews.ru/20260727/15-tarum-parekneri-transpvortajin-mijvocneri-masnakcutjamb-570-patahar-e-grancvel-ngn-105118983.html
1․5 տարում պարեկների տրանսպորտային միջոցների մասնակցությամբ 570 պատահար է գրանցվել. ՆԳՆ
1․5 տարում պարեկների տրանսպորտային միջոցների մասնակցությամբ 570 պատահար է գրանցվել. ՆԳՆ
Sputnik Արմենիա
ՆԳՆ–ից նշել են նաև, որ ծառայողական քննությունների արդյունքներով պարեկային ծառայության որևէ աշխատակից ծառայությունից չի ազատվել։ 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T19:12+0400
2026-07-27T19:12+0400
2026-07-27T19:13+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
ոստիկան
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938011_0:84:1600:984_1920x0_80_0_0_eef98717afb56c79ef01e8998a77dd8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վերջին 1․5 տարում 570 պատահար է գրանցվել, որի մասնակից միայն 93 ՆԳՆ ծառայողի նկատմամբ է կարգապահական տույժ կիրառվել։ Այդ մասին «Փաստինֆո»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ–ից։ ՆԳՆ–ից նշել են, որ 2025–2026 թթ. ընթացքում տեղի ունեցած 570 պատահարից 374–ը եղել է 2025 թվականին, իսկ 196–ը՝ 2026 թ․։ Պատահարների հետևանքով վնասվել է 570 միավոր մեքենա, թվով 4 միավոր տրանսպորտային միջոց ճանաչվել են հետագա շահագործման համար ոչ պիտանի։Պարեկային ծառայության ավտոմեքենաների մասնակցությամբ արձանագրված վթարներով 2026 թվականի հունիսի 25-ի դրությամբ իրականացված 59 ծառայողական քննությունների արդյունքներով 19 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, 2025 թվականի ընթացքում իրականացվել է 133 ծառայողական քննություն՝ 74 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:ՀՀ–ում 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համարՆԳՆ–ից նշել են նաև, որ ծառայողական քննությունների արդյունքներով պարեկային ծառայության որևէ ծառայող աշխատանքից չի ազատվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938011_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ce17169dd198773daf5660e5c70195cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), ոստիկան, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
ներքին գործերի նախարարություն (նգն), ոստիկան, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
1․5 տարում պարեկների տրանսպորտային միջոցների մասնակցությամբ 570 պատահար է գրանցվել. ՆԳՆ
19:12 27.07.2026 (Թարմացված է: 19:13 27.07.2026) ՆԳՆ–ից նշել են նաև, որ ծառայողական քննությունների արդյունքներով պարեկային ծառայության որևէ աշխատակից ծառայությունից չի ազատվել։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վերջին 1․5 տարում 570 պատահար է գրանցվել, որի մասնակից միայն 93 ՆԳՆ ծառայողի նկատմամբ է կարգապահական տույժ կիրառվել։ Այդ մասին «
Փաստինֆո»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ–ից։
ՆԳՆ–ից նշել են, որ 2025–2026 թթ. ընթացքում տեղի ունեցած 570 պատահարից 374–ը եղել է 2025 թվականին, իսկ 196–ը՝ 2026 թ․։ Պատահարների հետևանքով վնասվել է 570 միավոր մեքենա, թվով 4 միավոր տրանսպորտային միջոց ճանաչվել են հետագա շահագործման համար ոչ պիտանի։
«Պատահարների հետևանքով առաջացած վնասը վերացնելու նպատակով ապահովագրական ընկերությունների կողմից նորոգող կազմակերպություններին վճարվել է 259 750 546 դրամ, որից 2025 թվականին՝ 209 363 339 դրամ, իսկ 2026 թ.՝ 50 387 207 դրամ։ ՆԳՆ պարեկային ծառայության 2025-2026 թթ. կարիքների համար նոր մեքենաներ ձեռք չեն բերվել»,– նշել են ՆԳՆ–ից։
Պարեկային ծառայության ավտոմեքենաների մասնակցությամբ արձանագրված վթարներով 2026 թվականի հունիսի 25-ի դրությամբ իրականացված 59 ծառայողական քննությունների արդյունքներով 19 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, 2025 թվականի ընթացքում իրականացվել է 133 ծառայողական քննություն՝ 74 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:
ՆԳՆ–ից նշել են նաև, որ ծառայողական քննությունների արդյունքներով պարեկային ծառայության որևէ ծառայող աշխատանքից չի ազատվել։