https://arm.sputniknews.ru/20260804/rusastanum-hajastanic-nermutsvats-evs-70-hazar-shish-ympeliqi-vatsharq-e-kasecvel-105407672.html
Ռուսաստանում Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի վաճառք է կասեցվել
Ռուսաստանում Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի վաճառք է կասեցվել
Sputnik Արմենիա
Որոշումը կայացվել է Ռոսպոտրեբնադզորի ցուցումով։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T14:21+0400
2026-08-04T14:21+0400
2026-08-04T14:26+0400
հայաստան
ըմպելիք
ռուսաստան
վաճառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105410957_0:21:1600:921_1920x0_80_0_0_9076fcd915cdd5595c7cc8fb75a7cf95.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ««Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով արգելափակել է Հայաստանում արտադրված ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքի վաճառքը՝ ապրանքի նկատմամբ պարտադիր պահանջների բացահայտված խախտումների պատճառով։ Այս մասին հայտնել է պիտակավորման պետական համակարգի օպերատոր Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (ՀՏԶԿ) մամուլի ծառայությունը։ՀՏԶԿ–ից նշել են, որ որոշումը կայացվել է Ռոսպոտրեբնադզորի ցուցումով՝ ՌԴ քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող հնարավոր վնասը կանխելու նպատակով։ՀՏԶԿ-ն ընդգծել է, որ խոսքը միայն որոշակի օրերին արտադրված առանձին խմբաքանակների մասին է: Այս արտադրողների մյուս ապրանքները սահմանափակումների չեն ենթարկվում:Ռոսպոտրեբնադզորի նշած խմբաքանակների մանրածախ և առցանց վաճառքն արգելվում է, քանի դեռ բոլոր անհրաժեշտ ստուգումները չեն ավարտվել։«Պիտակավորման համակարգը ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղի հետ, ինչը թույլ է տալիս անմիջապես ապահովել սպառողների պաշտպանության մեխանիզմը», – հայտարարել է ՀՏԶԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը:Համակարգի օպերատորի տվյալներով՝ 2026 թվականի սկզբից ի վեր «Ազնիվ նշան»-ը արդեն կանխել է 48 մլն շիշ խմելու ջրի վաճառքը՝ ժամկետանց լինելու պատճառով կամ պարտադիր պահանջների այլ խախտումներով:Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105410957_51:0:1474:1067_1920x0_80_0_0_596283be82ed97b4680e7a456902d642.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ըմպելիք, ռուսաստան, վաճառք
հայաստան, ըմպելիք, ռուսաստան, վաճառք
Ռուսաստանում Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի վաճառք է կասեցվել
14:21 04.08.2026 (Թարմացված է: 14:26 04.08.2026) Որոշումը կայացվել է Ռոսպոտրեբնադզորի ցուցումով։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ««Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով արգելափակել է Հայաստանում արտադրված ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքի վաճառքը՝ ապրանքի նկատմամբ պարտադիր պահանջների բացահայտված խախտումների պատճառով։ Այս մասին հայտնել է պիտակավորման պետական համակարգի օպերատոր Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (ՀՏԶԿ) մամուլի ծառայությունը։
ՀՏԶԿ–ից նշել են, որ որոշումը կայացվել է Ռոսպոտրեբնադզորի ցուցումով՝ ՌԴ քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող հնարավոր վնասը կանխելու նպատակով։
Սահմանափակումների տակ են հայտնվել «ՌՌՌ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ–ի արտադրած «BJNI» բուժիչ հանքային ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի որոշակի խմբաքանակներ, այդ թվում՝ «Ուոթերլոկ» ՍՊԸ-ի արտադրած մանկական տարբերակը, ինչպես նաև «Արսեն և Ներսես» ՍՊԸ–ի արտադրած DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքը։
ՀՏԶԿ-ն ընդգծել է, որ խոսքը միայն որոշակի օրերին արտադրված առանձին խմբաքանակների մասին է: Այս արտադրողների մյուս ապրանքները սահմանափակումների չեն ենթարկվում:
Ռոսպոտրեբնադզորի նշած խմբաքանակների մանրածախ և առցանց վաճառքն արգելվում է, քանի դեռ բոլոր անհրաժեշտ ստուգումները չեն ավարտվել։
«Պիտակավորման համակարգը ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղի հետ, ինչը թույլ է տալիս անմիջապես ապահովել սպառողների պաշտպանության մեխանիզմը», – հայտարարել է ՀՏԶԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը:
Համակարգի օպերատորի տվյալներով՝ 2026 թվականի սկզբից ի վեր «Ազնիվ նշան»-ը արդեն կանխել է 48 մլն շիշ խմելու ջրի վաճառքը՝ ժամկետանց լինելու պատճառով կամ պարտադիր պահանջների այլ խախտումներով:
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։