00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչով է պայմանավորված մրգի գների աճը. ՀՀ ԿԲ–ի պարզաբանումը

© Unsplash / LuAnn HuntԴեղձ
Դեղձ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2026
Բաժանորդագրվել
ԿԲ փոխնախագահը նշեց, որ հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումների երկարաժամկետ ազդեցությունը կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով տեղական արտադրողները կկարողանան վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանում միրգն ու բանջարեղենն այս տարի շուկա են մուտք գործել ուշացումով և համեմատաբար ավելի փոքր ծավալով, ուստի նույնիսկ արտահանման սահմանափակումների դեպքում զգալի ավելցուկ չեն առաջացրել: Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
«Միրգն ու բանջարեղենն այս տարի հասունացել ու շուկա են մտել համեմատաբար ուշ, իսկ որոշ դեպքերում բերքը սովորականից ավելի քիչ է եղել։ Հակառակ դեպքում, եթե նման՝ համեմատաբար փոքր ծավալները արտահանվեին, հենց քչության պատճառով Հայաստանի ներսում գներն է՛լ ավելի կբարձրանային»,– պարզաբանեց Խաչատրյանը։
Այլ է վիճակը կայուն ծավալներով արտադրվող ձկների դեպքում, քանի որ, ինչպես նշվեց, արտադրության ծավալները չեն նվազել, իսկ արտահանման հիմնական ուղիները փակվել են, ուստի Հայաստանում ձկան գները նվազել են։
«Երկարաժամկետ հետևանքների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ դրանք կախված կլինեն արտադրողների՝ դեպի այլ շուկաներ վերակողմնորոշվելու հնարավորություններից», - ասաց ԿԲ փոխնախագահը։
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող են արտահանման սահմանափակումներն ազդել բիզնեսի վարկերի վճարումների վրա, Խաչատրյանը նշեց, որ Հայաստանում հիմնական գյուղատնտեսական վարկերի պորտֆելը մոտ 370 մլրդ դրամ է (մոտ 1 մլրդ դոլար): Բայց խնդիրներ կարող են առաջանալ ոչ բոլոր վարկերի հետ կապված, քանի որ ֆերմերների մի մասը աշխատում է ներքին շուկայում, իսկ մյուս մասը փորձում է վերակողմնորոշվել դեպի նոր շուկաներ: Սակայն որոշ տնտեսություններ չեն կարող խուսափել դժվարություններից, ուստի նրանք արդեն բանակցություններ են սկսել բանկերի հետ՝ իրենց վարկերը վերակառուցելու համար։ Դրա ծավալներն արդեն կազմում են մոտ 30 մլրդ դրամ (81 մլն դոլար)։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 12-ամսյա կտրվածքով հունիսին մրգի գներն աճել են գրեթե 17%-ով, բանջարեղենի գները՝ 3,1%-ով, իսկ թարմ ձկան գները նվազել են 1,6%-ով (ձուկը Հայաստանից հիմնականում արտահանվում է թարմ սառեցված, այլ ոչ թե սառեցված վիճակում. խմբ.):
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Լրահոս
0