00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նարեկ Կարապետյանը ՔՊ–ին առաջարկում է համաձայնության գալ և «հակասաֆարովյան օրենք» ընդունել

Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2026
Բաժանորդագրվել
Խմբակցության ղեկավարի խոսքով՝ խաղաղության պայմանագիրն առանցքային դեր ունի մեր երկրի զարգացման և Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի համար։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ԱԺ-ի իր առաջին ելույթում խոսեց Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերների մասին՝ առաջարկելով խորհրդարանին «հակասաֆարովյան օրենք» ընդունել. ունենալ խաղաղություն, բայց դրա հետ միասին ժողովրդագրորեն անվտանգ երկիր։
«Մեր շատ կոլեգաներ ասացին՝ ինչու՞ եք ժողովրդին լարում այս հարցով։ Եկեք չլարենք։ Մենք ունենք առաջարկ՝ 1 օրենքով այդ հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք, որով իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել մեր երկրում և ունենալ գույք կամ հող մեր երկրում։ Դրանով մեր հարցերը սպառվում են»,- ասաց Կարապետյանը։
Հավելեց, որ Թուրքիան նման օրենք ունի Հայաստանի մասին՝ ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն այնտեղ հող գնելու։
ԵԽ նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով միջանկյալ բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ
Նարեկ Կարապետյանն ընդգծեց՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն առանցքային է մեր երկրի զարգացման և Բաքվի բանտերից մեր հայրենակիցներին վերադարձնելու համար։ Սակայն պետք է միաժամանակ կանխատեսել ռիսկերը՝ թույլ չտալով ադրբեջանցիներին ժողովրդագրական ներկայություն ունենալ մեր երկրում։ Նրա խոսքով՝ վերջերս Ադրբեջանի կրթության, գիտության նախարարը հայտարարել է, թե «ադրբեջանիցների վերադարձի հարցն «Արևմտյան Ադրբեջան» հիմնարար նշանակություն ունի ազգային նոր ինքնության ձևավորման գործում», ուստի «հակասաֆարովյան օրենքը» կարևորագույն նշանակություն ունի այս իրավիճակում։
Ի՞նչ կապ ունի Սաֆարովը
2004 թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի հովանավորությամբ անցկացվում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը: Դասընթացին մասնակցում էին երկուական ներկայացուցիչ նախկին ԽՍՀՄ երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից:
Գուրգեն Մարգարյանը ՀՀ ԶՈւ պատվիրակության կազմում մասնակցում էր անգլերենի դասընթացի։
Գիշերը ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը մտել էր Մարգարյանի սենյակ ու կացնահարելով սպանել քնած հայ սպային: Նա փորձել էր ներխուժել նաև մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, բայց դա նրան չէր հաջողվել:
Հունգարիայում տեղի ունեցած դատավարության ընթացքում Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չէր զղջացել, այլև խոստովանել էր, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին, սպանել է միայն նրա հայ լինելու պատճառով, որովհետև դասընթացի հայ մասնակիցները նրան իբր հրահրել և ծաղրել են: Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
Լրահոս
0