00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽ նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով միջանկյալ բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы
Пленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
Բաժանորդագրվել
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 10–12–ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԵԽ նախարարների կոմիտեն Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի՝ բացառիկ դաժանությամբ սպանության գործով: Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Հունիսի 10–12–ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531–րդ հանդիպումը, որի ժամանակ կոմիտեի ընդունած միջանկյալ բանաձևը «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճռի չկատարման դեպքում հանդիսանում է որպես բացառիկ միջոց։
«Բանաձևով նախարարների կոմիտեն հորդորում է անհապաղ հաստատել, որ նախագահի աշխատակազմի կայքում տեղադրված հանցագործի ներումը և ազատ արձակումը սատարող հրապարակումները հեռացվել են, անհապաղ ապահովել, որ սույն գործով հայտնաբերված մարդու իրավունքների լրջագույն խախտումների մեղավորը այլևս չզբաղեցնի որևէ պետական պաշտոն, ինչպես նաև խորին ափսոսանք է հայտնում, որ ատելության նշված հանցագործության հեղինակին շնորհվել են արտոնություններ, որոնք, ինչպես երևում է, չունեն իրավական հիմք ներպետական օրենսդրության համաձայն, և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին` անհապաղ կատարել դիմումատուների ներկայացուցիչներին հատկացված ծախսերը և ծախսերը փոխհատուցելու իրենց անվերապահ պարտավորությունը»,– մասնավորապես ասված է բանաձևի բովանդակության մեջ:
Հիշեցնենք` 2004 թ. Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանը ՀՀ ԶՈւ պատվիրակության կազմում մասնակցում էր անգլերենի դասընթացի, որն իրականացվում էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով: Դասընթացին մասնակցում էին երկուական ներկայացուցիչ նախկին ԽՍՀՄ երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից:
Գիշերը ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ ու կացնահարելով սպանել քնած հայ սպային: Նա փորձել էր ներխուժել նաև մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, բայց դա նրան չէր հաջողվել:
Ի՞նչը կարող է «ստիպել» ՄԻԵԴ–ին պատժել Սաֆարովին ու Ադրբեջանին, կամ Հայաստանի վերջին հույսը
Հունգարիայում տեղի ունեցած դատավարության ընթացքում Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չէր զղջացել, այլև խոստովանել էր, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին, սպանել է միայն նրա հայ լինելու պատճառով, որովհետև դասընթացի հայ մասնակիցները նրան իբր հրահրել և ծաղրել են: Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
Լրահոս
0