https://arm.sputniknews.ru/20260803/dilemaji-mej-enq-nakhkin-patgamavvory-nvoryntir-azgajin-zhvoghvovi-masin-105381181.html
Դիլեմայի մեջ ենք. նախկին պատգամավորը` նորընտիր Ազգային ժողովի մասին
Դիլեմայի մեջ ենք. նախկին պատգամավորը` նորընտիր Ազգային ժողովի մասին
Sputnik Արմենիա
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն անդրադարձել է 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին 2 նիստին։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T21:23+0400
2026-08-03T21:23+0400
2026-08-03T21:23+0400
տեսանյութեր
տեսանյութ
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105380576_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2c5cd37ff9b829cfc503970963a6d4f1.jpg
Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված անվերջանալի պայքարից առաջին հերթին տուժում է ՀՀ քաղաքացին, քանի որ Ազգային ժողովում բուն օրենսդիր աշխատանքը փոխարինվել է քաղաքական հռետորաբանությամբ։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասում է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին 2 նիստին։Ռուբինյանի որոշմամբ՝ վեհափառին ուղեկցող մեքենայի մուտքն ԱԺ սահմանափակվել է. Վարդևանյան«Ընդհանրապես դիլեմայի մեջ ենք. ընդդիմություն-իշխանություն էս անվերջանալի պայքարի մեջ իրականում տուժում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Որքան շարունակվում է այդ խոսույթը, այնքան օրենսդիր մարմնի աշխատանքը դառնում է տասներորդական, և ԱԺ ամբիոնից լսվում է միայն քաղաքական խոսք, այլ ոչ թե օրենքների քննարկում։ Արդյոք ընդդիմությունը պիտի փորձի դիմակայել իշխանությանը՝ առաջ տանելով քաղաքական խոսքը և երկրորդ-երրորդ պլան մղելով օրենսդրական գործունեությունը, նախագծեր բերելն ու քննարկելը։ Մեծ հաշվով, պրակտիկան ցույց է տվել, որ իշխանությունը սովորաբար հակված է մերժելու ընդդիմության բերած նախագծերը, հետևաբար՝ արժե՞ դրա վրա ժամանակ ծախսել, թե՞ չէ։ Մյուս կողմից էլ պետք է քաղաքացիներին բացատրել, թե ինչու են անընդհատ քաղաքական խոսույթի հետևից ընկնում և օրենսդրական աշխատանքը մղում երկրորդ պլան»,-ասաց նա։Անդրադառնալով Ազգային ժողովի կազմին և աշխատելաոճին՝ Կոստանյանը նշեց, որ այս առումով քաղաքական մշակույթի փոփոխություն տեղի չի ունեցել։Թե ինչ կլինի հետո, Կոստանյանը դժվարանում է գուշակել` հորդորելով սպասել, չնայած հատկապես հիմա ժամանակ չունենք։ «Արդյոք դա գիտակցում են խորհրդարանական պատերի ներսում մանդատները վերցրած և երդում տված գործիչները։ Հույս ունեմ, որ առնվազն ընդդիմադիր պատգամավորները գնացել են այնտեղ ոչ թե ուղղակի ժամանակ վատնելու, այլ ունեն այդ գիտակցությունն ու պատրաստակամությունը, որովհետև ձախողելու դեպքում հերթական հուսալքությունն են առաջացնելու քաղաքացիների մոտ»,-հավելեց Կոստանյանը։Մանրամասն՝ տեսանյութում։Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105380576_226:0:1666:1080_1920x0_80_0_0_d2064073e5b548b7ccc9c983a80680b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, աժ (ազգային ժողով), պատգամավոր, իշխանություն, ընդդիմություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, աժ (ազգային ժողով), պատգամավոր, իշխանություն, ընդդիմություն, видео
Դիլեմայի մեջ ենք. նախկին պատգամավորը` նորընտիր Ազգային ժողովի մասին
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն անդրադարձել է 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին 2 նիստին։
Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված անվերջանալի պայքարից առաջին հերթին տուժում է ՀՀ քաղաքացին, քանի որ Ազգային ժողովում բուն օրենսդիր աշխատանքը փոխարինվել է քաղաքական հռետորաբանությամբ։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասում է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին 2 նիստին։
«Ընդհանրապես դիլեմայի մեջ ենք. ընդդիմություն-իշխանություն էս անվերջանալի պայքարի մեջ իրականում տուժում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Որքան շարունակվում է այդ խոսույթը, այնքան օրենսդիր մարմնի աշխատանքը դառնում է տասներորդական, և ԱԺ ամբիոնից լսվում է միայն քաղաքական խոսք, այլ ոչ թե օրենքների քննարկում։ Արդյոք ընդդիմությունը պիտի փորձի դիմակայել իշխանությանը՝ առաջ տանելով քաղաքական խոսքը և երկրորդ-երրորդ պլան մղելով օրենսդրական գործունեությունը, նախագծեր բերելն ու քննարկելը։ Մեծ հաշվով, պրակտիկան ցույց է տվել, որ իշխանությունը սովորաբար հակված է մերժելու ընդդիմության բերած նախագծերը, հետևաբար՝ արժե՞ դրա վրա ժամանակ ծախսել, թե՞ չէ։ Մյուս կողմից էլ պետք է քաղաքացիներին բացատրել, թե ինչու են անընդհատ քաղաքական խոսույթի հետևից ընկնում և օրենսդրական աշխատանքը մղում երկրորդ պլան»,-ասաց նա։
Անդրադառնալով Ազգային ժողովի կազմին և աշխատելաոճին՝ Կոստանյանը նշեց, որ այս առումով քաղաքական մշակույթի փոփոխություն տեղի չի ունեցել։
«Ահագին մարդիկ վերընտրվել են, և որոշակի դեժավյուի զգացողություն կա, որովհետև գրեթե փոփոխություն չկար․ և՛ հռետորաբանությունը, և՛ հարցերի տրամաբանությունը, և՛ «քաղաքական միտքը» մնացել են նույնը, ինչը շատ վատ է։ Յուրաքանչյուր գումարման Ազգային ժողովի ժամանակ թվում է, թե պետք է ինչ-որ բան փոխվի, որը ենթադրելու է օրենսդրական նորմալ աշխատանք՝ ծառայելով քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, բայց տրամաբանությունը չփոխվեց»,- նշեց նախկին պատգամավորը։
Թե ինչ կլինի հետո, Կոստանյանը դժվարանում է գուշակել` հորդորելով սպասել, չնայած հատկապես հիմա ժամանակ չունենք։
«Արդյոք դա գիտակցում են խորհրդարանական պատերի ներսում մանդատները վերցրած և երդում տված գործիչները։ Հույս ունեմ, որ առնվազն ընդդիմադիր պատգամավորները գնացել են այնտեղ ոչ թե ուղղակի ժամանակ վատնելու, այլ ունեն այդ գիտակցությունն ու պատրաստակամությունը, որովհետև ձախողելու դեպքում հերթական հուսալքությունն են առաջացնելու քաղաքացիների մոտ»,-հավելեց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: