00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուբինյանի որոշմամբ՝ վեհափառին ուղեկցող մեքենայի մուտքն ԱԺ սահմանափակվել է. Վարդևանյան

© SputnikԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2026
Բաժանորդագրվել
ՀՀ պատմության մեջ առաջին անդամ ԱԺ նոր գումարման առաջին նիստը մեկնարկեց առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղեկցող մեքենայի մուտքը խորհրդարանի տարածք սահմանափակվել է։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Նա անդրադարձավ 9-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստն ավագության կարգով վարող` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովի խոսքերին, թե կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ ոք դրա դեմը չի կարող առնել։

«Պարոն Հասանովը երևի թե տեղյակ չէ, որ պարոն Ռուբինյանը՝ որպես ԱԺ նախագահի պարտականություններ կատարող, հաստատելով համապատասխան որոշումը՝ այնտեղ փոփոխություն է արել, և վեհափառ հայրապետին ուղեկցող ծառայողական մեքենայի մուտքը սահմանափակվել է»,- ասաց Վարդևանյանը` նկատի ունենալով «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների մասին» որոշումը, որում թվարկված է, թե ովքեր կարող են մուտք գործել խորհրդարանի տարածք, և այդ ցանկում կաթողիկոսը ներառված չէ։

Նշենք, որ օրերս լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե արդյոք կաթողիկոսը հրավիրվելու է ԱԺ անդրանիկ նիստին, նա հակընդդեմ հարց էր ուղղել. «Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով»։
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ԱԺ նոր գումարման առաջին նիստը մեկնարկեց առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության։ Ընդդիմադիր պատգամավորները նախ տեղերից բղավեցին՝ որտե՞ղ է հայրապետը, ապա, ի նշան բողոքի, հրաժարվեցին ոտքի կանգնել՝ ԱԺ պատգամավորի երդման տեքստն ասելու համար, սակայն ստորագրեցին երդման տեքստը։
Լրահոս
0