00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:42
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ախպեր, ո՞նց ես»․ Հայաստանի հավաքականի մարզիչը պատմում է Բաքվում կայացած առաջնության մասին

Բաժանորդագրվել
Բաքվում կայացած մինչև 17 տարեկանների (U17) հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
Մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը «Մարզական խաչմերուկ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը և անվտանգության ապահովման պայմաններին։
Էրիկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցուն Բաքվում կայացած ըմբշամարտի պատանեկան ԱԱ–ում
Խաչատրյանը նշում է` քանի որ Հայաստանի հավաքականը բազմաթիվ երկրներում է հանդես եկել, ձևավորվել է պրոֆեսիոնալ սովորույթ՝ գնալ և մասնակցել: Թիմը չի մտածել երկրորդական հարցերի կամ հնարավոր բացասական զարգացումների մասին. նպատակն է եղել պատվով ներկայացնել Հայաստանը Բաքվում անցկացվող աշխարհի առաջնությունում:
«Իրենք վերցրել էին իրենց վրա մեր անվտանգությունը բոլոր տեղերում... Ամեն դեպքում լարվածություն կար մեր մեջ, ասեմ, որ մարդկանց դեմքերին նայում էինք, տենց անորոշ թեքվում էին մեր կողմ, որ տեսնում էին «Արմենիա»։ Բայց քանի որ մրցումները կայանում են Հեյդար Ալիևի անվան համալիրում, որտեղ իրենք անցկացնում են իրենց խոշորագույն մրցումները... Եվրոպական խաղերի ժամանակ դրանք կառուցել են, մինչև հիմա օգտագործում են, ու հսկողությունն այնպես է, ինչպես օլիմպիական խաղերում։ Միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացրին, բարձր մակարդակով»։
Գագիկ Խաչատրյանը նշում է, որ մի քանի օրվա ընթացքում անվտանգության աշխատակիցների հետ շփումը եղել է բնականոն. նրանք տիրապետել են ռուսերենին, իսկ ոմանք նույնիսկ հայերենով ողջույնի խոսքեր են ասել:
Արդյունքներից այդքան էլ գոհ չեմ. Գագիկ Խաչատրյանը` Բաքվում կայացած առաջնության մասին
«Այդ մարդկանց հետ 4-5 օր շփվեցինք։ Գնում-գալիս էին, խոսում էին, ռուսերեն տիրապետում էին, մի քանիսը նույնիսկ ասում էին՝ «ախպեր, ո՞նց ես»՝ հայերեն։ Նույնիսկ նրանք չգիտեմ` ովքեր էին, նախապատրաստված մարդիկ էին, դե, մեզ ասել էին, որ տենց պիտի լինի, բայց իրենք թշնամաբար չէին տրամադրված մեր նկատմամբ, իրենց պրոֆեսիոնալ գործն էին անում»,–պատմում է Հայաստանի հավաքականի մարզիչը։
Նշեք, որ Բաքվում կայացած մինչև 17 տարեկանների (U17) հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
Լրահոս
0