https://arm.sputniknews.ru/20260731/ardjunqneric-ajdqan-el-gvoh-chem-gagik-khachatrjany-baqvum-kajacats-arajnutjan-masin-105267064.html
Արդյունքներից այդքան էլ գոհ չեմ. Գագիկ Խաչատրյանը` Բաքվում կայացած առաջնության մասին
Արդյունքներից այդքան էլ գոհ չեմ. Գագիկ Խաչատրյանը` Բաքվում կայացած առաջնության մասին
Sputnik Արմենիա
Հայաստանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությանը 3 մեդալ է նվաճել` 1 ոսկե և 2 բրոնզե։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T15:01+0400
2026-07-31T15:01+0400
2026-07-31T15:01+0400
հայաստան
բաքու
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
ըմբիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105200773_0:67:1280:787_1920x0_80_0_0_bdbf9d9a8421b7f3d786a7b05ef3977a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանն այդքան էլ գոհ չէ Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքներից։ Նա այդ մասին ասաց` ամփոփելով ԱԱ–ի արդյունքները։Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացվել է հուլիսի 25-30–ը։ Հայաստանից Բաքու է մեկնել 10 մարզիկ. բոլոր քաշային կարգերը ներկայացվել են։ Մեր հավաքականը 3 մեդալ է նվաճել. Հայաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը նվաճեց 71 կգ քաշային Ջանես Նազարյանը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ քաշային) և Գևորգ Հարությունյանը (51 կգ քաշային) դարձան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ:Բրոնզե մեդալակիր Արարատ Ավետիսյանի մասին խոսելիս նա նշեց, որ մարզիկն իր քաշային կարգում շատ լավ գոտեմարտեր անցկացրեց։ Ինչ վերաբերում է բրոնզե մեդալակիր Գևորգ Հարությունյանին, որն առաջին անգամ էր աշխարհի առաջնության մասնակցում, ապա նա արմունկի հատվածում վնասվածք ստանալուց հետո շարունակել է գոտեմարտել։«Գևորգի հենց առաջին գոտեմարտը ադրբեջանցի ըմբիշի հետ էր, որին 4։6 հաշվով պարտվեց, բայց այնուամենայնիվ շատ լավ գոտեմարտ էր։ Հաջորդ գոտեմարտում ղազախ մարզիկին հաղթեց, որը նախորդ տարի աշխարհի չեմպիոն էր դարձել։ Մեր Գևորգը լավ հնարքներ օգտագործեց այդ գոտեմարտի ժամանակ։ Ի դեպ, նա նաև արմունկի հատվածում վնասվածք է ստացել` հոդն է խախտվել, ու այդպես մինչև վերջ պայքարեց»,– ասաց Խաչատրյանը։Ջանես Նազարյանն ասաց, որ լարվածություն եղել է, բայց ոչ թե այն պատճառով, որ առաջնությունն Ադրբեջանում էր անցկացվում, այլ ուղղակի պատասխանատվության զգացումն է շատ մեծ եղել։ Գոտեմարտերից գոհ է, թեև որոշ սխալներ արել է։ Ջանեսը շատ կարևորեց մարզիչների հետ աշխատանքը, որոնք պարբերաբար ճիշտ հուշումներ ու խորհուրդներ են տվել ավելի լավ պայքարելու համար։ Գևորգ Հարությունյանը նշեց, որ տպավորված է ադրբեջանցու հետ իր գոտեմարտից` չնայած կարող էր ավելին անել, ուղղակի ձեռքի վնասվածքն է խնդիր առաջացրել։ Պարտվելիս սրտի խորքում ցավ է զգացել, բայց ղազախ մրցակցի հետ արդեն ավելի կենտրոնացած է մրցել, քանի որ հիշել է, որ բրոնզե մեդալի համար կարող է մրցել։ Ընդգծեց` այս պահին լավ է զգում իրեն։ Արարատ Ավետիսյանն էլ խոստովանեց, որ առաջնության ընթացքում լարվածություն եղել է, բայց միևնույնն է` հավաքել է ուժերն ու կենտրոնացել մեդալ նվաճելու վրա։ Բրոնզե մեդալ նվաճելով հպարտություն է զգացել, քանի որ Բաքվում Հայաստանի դրոշն է բարձրացել։ «Պետք է ավելի շատ մարզվեմ, հավաքված գոտեմարտեմ։ Մի քիչ լավ չմասնակցեցի այս առաջնությունում, բացեր կային, սխալներ ունեցել եմ, բայց դրանք կուղղեմ ու կշարժվեմ առաջ»,– ասաց Ավետիսյանը։Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից Բաքվում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունը։ Արդեն իսկ 65 կգ քաշային Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։ Մեկ այլ մեկնարկային մենամարտում 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը 8:6 հաշվով հաղթել է լեհ Պշեմիսլավ Մրոզեկին։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105200773_71:0:1210:854_1920x0_80_0_0_5f184f9586075dce2771646dbc7ada79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բաքու, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբիշ
հայաստան, բաքու, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբիշ
Արդյունքներից այդքան էլ գոհ չեմ. Գագիկ Խաչատրյանը` Բաքվում կայացած առաջնության մասին
Հայաստանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությանը 3 մեդալ է նվաճել` 1 ոսկե և 2 բրոնզե։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանն այդքան էլ գոհ չէ Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքներից։ Նա այդ մասին ասաց` ամփոփելով ԱԱ–ի արդյունքները։
Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացվել է հուլիսի 25-30–ը։ Հայաստանից Բաքու է մեկնել 10 մարզիկ. բոլոր քաշային կարգերը ներկայացվել են։ Մեր հավաքականը 3 մեդալ է նվաճել. Հայաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը
նվաճեց 71 կգ քաշային Ջանես Նազարյանը, իսկ
Արարատ Ավետիսյանը (48 կգ քաշային) և
Գևորգ Հարությունյանը (51 կգ քաշային) դարձան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ:
«Մրցավարությունը հիմնականում պատշաճ իրականացվեց, միայն մի քանի մանր–մունր բան եղավ։ Ջանես Նազարյանի ոսկե մեդալը շատ հուզիչ և ոգևորող էր, Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը։ Սկզբում կարծում էինք, թե գուցե թույլ չտան, որ Ջանեսը հաղթանակ տանի, մրցավարական խարդախություն կլինի, բայց, բարեբախտաբար, խնդիր չառաջացավ»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ Ադրբեջանի հավաքականը 5 մեդալ է նվաճել, բայց ոչ ոսկե։
Բրոնզե մեդալակիր Արարատ Ավետիսյանի մասին խոսելիս նա նշեց, որ մարզիկն իր քաշային կարգում շատ լավ գոտեմարտեր անցկացրեց։ Ինչ վերաբերում է բրոնզե մեդալակիր Գևորգ Հարությունյանին, որն առաջին անգամ էր աշխարհի առաջնության մասնակցում, ապա նա արմունկի հատվածում վնասվածք ստանալուց հետո շարունակել է գոտեմարտել։
«Գևորգի հենց առաջին գոտեմարտը ադրբեջանցի ըմբիշի հետ էր, որին 4։6 հաշվով պարտվեց, բայց այնուամենայնիվ շատ լավ գոտեմարտ էր։ Հաջորդ գոտեմարտում ղազախ մարզիկին հաղթեց, որը նախորդ տարի աշխարհի չեմպիոն էր դարձել։ Մեր Գևորգը լավ հնարքներ օգտագործեց այդ գոտեմարտի ժամանակ։ Ի դեպ, նա նաև արմունկի հատվածում վնասվածք է ստացել` հոդն է խախտվել, ու այդպես մինչև վերջ պայքարեց»,– ասաց Խաչատրյանը։
Ջանես Նազարյանն ասաց, որ լարվածություն եղել է, բայց ոչ թե այն պատճառով, որ առաջնությունն Ադրբեջանում էր անցկացվում, այլ ուղղակի պատասխանատվության զգացումն է շատ մեծ եղել։ Գոտեմարտերից գոհ է, թեև որոշ սխալներ արել է։ Ջանեսը շատ կարևորեց մարզիչների հետ աշխատանքը, որոնք պարբերաբար ճիշտ հուշումներ ու խորհուրդներ են տվել ավելի լավ պայքարելու համար։
«Հպարտություն է ու հուզիչ, որ մեր դրոշը բարձրացրել եմ ու քայլել այնտեղ»,– ասաց Նազարյանը։
Գևորգ Հարությունյանը նշեց, որ տպավորված է ադրբեջանցու հետ իր գոտեմարտից` չնայած կարող էր ավելին անել, ուղղակի ձեռքի վնասվածքն է խնդիր առաջացրել։ Պարտվելիս սրտի խորքում ցավ է զգացել, բայց ղազախ մրցակցի հետ արդեն ավելի կենտրոնացած է մրցել, քանի որ հիշել է, որ բրոնզե մեդալի համար կարող է մրցել։ Ընդգծեց` այս պահին լավ է զգում իրեն։
Արարատ Ավետիսյանն էլ խոստովանեց, որ առաջնության ընթացքում լարվածություն եղել է, բայց միևնույնն է` հավաքել է ուժերն ու կենտրոնացել մեդալ նվաճելու վրա։ Բրոնզե մեդալ նվաճելով հպարտություն է զգացել, քանի որ Բաքվում Հայաստանի դրոշն է բարձրացել։
«Պետք է ավելի շատ մարզվեմ, հավաքված գոտեմարտեմ։ Մի քիչ լավ չմասնակցեցի այս առաջնությունում, բացեր կային, սխալներ ունեցել եմ, բայց դրանք կուղղեմ ու կշարժվեմ առաջ»,– ասաց Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից Բաքվում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունը։ Արդեն իսկ 65 կգ քաշային
Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։ Մեկ այլ մեկնարկային մենամարտում 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը 8:6 հաշվով հաղթել է լեհ Պշեմիսլավ Մրոզեկին։