https://arm.sputniknews.ru/20260802/vortegh-e-katvoghikvosy-azhum-ynddimutjuny-hrazharvec-erdvel-aranc-vehapari-orhnutjan-105312621.html
Որտե՞ղ է կաթողիկոսը․ ԱԺ–ում ընդդիմությունը հրաժարվեց երդվել առանց վեհափառի օրհնության
Որտե՞ղ է կաթողիկոսը․ ԱԺ–ում ընդդիմությունը հրաժարվեց երդվել առանց վեհափառի օրհնության
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին ոտքի կանգնել և բանավոր երդվել, բայց ստորագրեցին ԱԺ պատգամավորի երդման տեքստը։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T10:26+0400
2026-08-02T10:26+0400
2026-08-02T10:49+0400
հայաստան
աժ արտահերթ ընտրություններ 2021
ընդդիմություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105314762_0:83:1600:983_1920x0_80_0_0_182baf1d3e838ac8c4c1f56f1e6bea99.jpg
ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմությունը նստաշրջանի բացմանը հրաժարվեց երդվել առանց վեհափառի օրհնության։ Նշենք, որ խորհրդարանը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխատանքը սկսեց առանց վեհափառի օրհնության. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին չեն հրավիրել։Ընդդիմությունը սկսեց տեղից բղավել՝ ո՞ւր է կաթողիկոսը, ո՞ւր է Գարեգին 2-րդը։ Նրանք հայտարարեցին, որ խախտվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։Նիստը վարող Կնյազ Հասանովը, որը խորհրդարան է անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, կոչ արեց հանդարտվել, այլապես այլ քայլեր կիրականացվեն նրանց նկատմամբ։Այնուհետև Հասանովն ընթերցեց պատգամավորի՝ վերջերս ԱԺ կողմից ընտրված երդման նոր տեքստը։ Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին ու ոտքի չկանգնեցին, բայց տեքստը ստորագրեցին։Հասանովը սկսեց խմբակցություն առ խմբակցություն ընթերցել ընտրված պատգամավորների անունները։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Որտե՞ղ է հայրապետը․ ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում ընդդիմությունը հրաժարվեց երդվել առանց վեհափառի օրհնության
Sputnik Արմենիա
Որտե՞ղ է հայրապետը․ ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում ընդդիմությունը հրաժարվեց երդվել առանց վեհափառի օրհնության
2026-08-02T10:26+0400
true
PT1M24S
Ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին ոտքի կանգնել և բանավոր երդվել, բայց ստորագրեցին ԱԺ պատգամավորի երդման տեքստը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին ոտքի կանգնել և բանավոր երդվել, բայց ստորագրեցին ԱԺ պատգամավորի երդման տեքստը
2026-08-02T10:26+0400
true
PT0M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105314762_90:0:1511:1066_1920x0_80_0_0_70379c0ca29abbe07fddfa34b1bf75c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ արտահերթ ընտրություններ 2021, ընդդիմություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, աժ արտահերթ ընտրություններ 2021, ընդդիմություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Որտե՞ղ է կաթողիկոսը․ ԱԺ–ում ընդդիմությունը հրաժարվեց երդվել առանց վեհափառի օրհնության
10:26 02.08.2026 (Թարմացված է: 10:49 02.08.2026) Ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին ոտքի կանգնել և բանավոր երդվել, բայց ստորագրեցին ԱԺ պատգամավորի երդման տեքստը։
ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմությունը
նստաշրջանի բացմանը հրաժարվեց երդվել առանց վեհափառի օրհնության։
Նշենք, որ խորհրդարանը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխատանքը սկսեց առանց վեհափառի օրհնության. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին չեն հրավիրել։
Ընդդիմությունը սկսեց տեղից բղավել՝ ո՞ւր է կաթողիկոսը, ո՞ւր է Գարեգին 2-րդը։ Նրանք հայտարարեցին, որ խախտվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։
Նիստը վարող Կնյազ Հասանովը, որը խորհրդարան է անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, կոչ արեց հանդարտվել, այլապես այլ քայլեր կիրականացվեն նրանց նկատմամբ։
Այնուհետև Հասանովն ընթերցեց պատգամավորի՝ վերջերս ԱԺ կողմից ընտրված
երդման նոր տեքստը։ Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին ու ոտքի չկանգնեցին, բայց տեքստը ստորագրեցին։
Հասանովը սկսեց խմբակցություն առ խմբակցություն ընթերցել ընտրված պատգամավորների անունները։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: