https://arm.sputniknews.ru/20260802/azh-9rd-gumarman-arajin-nstashrjany-sksvec-105308983.html
Առանց կաթողիկոսի և օրհներգով. ԱԺ 9–րդ գումարման առաջին նստաշրջանը սկսվեց
Առանց կաթողիկոսի և օրհներգով. ԱԺ 9–րդ գումարման առաջին նստաշրջանը սկսվեց
Sputnik Արմենիա
Կնյազ Հասանովը հորդորեց մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T10:03+0400
2026-08-02T10:03+0400
2026-08-02T10:45+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
կնյազ հասանով
օրհներգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105309822_0:83:1600:983_1920x0_80_0_0_c47bc5be899d7b5b4f31ba25e0359a3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման խորհրդարանը սկսեց աշխատանքը։ Նստաշրջանի բացումն ավանդաբար անում է ամենատարեց պատգամավորը, այս անգամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը։«Իմ տարիքը նաև հնարավորություն է տալիս մի մեծ խնդրանքով դիմել ձեզ․ ես խնդրում և հորդորում եմ դիմադիր և ընդդիմադիր իմ բոլոր քույր և եղբայր պատգամավորներին՝ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք մեր պետության և կառավարության շուրջը, անենք ամեն ինչ, որ մեր երկիրն ընթանա ճիշտ զարգացման ուղիով»,- ասաց Հասանովը:Նրա ելույթից հետո պատգամավորները ոտքի կանգնեցին ՀՀ պետական օրհներգի ներքո։Նշենք, որ խորհրդարանը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխատանքը սկսեց առանց վեհափառի օրհնության. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին չեն հրավիրել։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Гимн на Первой сессии 9-го созыва Национального собрания РА
Sputnik Արմենիա
Гимн на Первой сессии 9-го созыва Национального собрания РА
2026-08-02T10:03+0400
true
PT0M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105309822_90:0:1511:1066_1920x0_80_0_0_e8e1fe678c54fcf7c0e6e36ad3404c9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), կնյազ հասանով, օրհներգ, видео
հայաստան, աժ (ազգային ժողով), կնյազ հասանով, օրհներգ, видео
Առանց կաթողիկոսի և օրհներգով. ԱԺ 9–րդ գումարման առաջին նստաշրջանը սկսվեց
10:03 02.08.2026 (Թարմացված է: 10:45 02.08.2026) Կնյազ Հասանովը հորդորեց մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման խորհրդարանը սկսեց աշխատանքը։ Նստաշրջանի բացումն ավանդաբար անում է ամենատարեց պատգամավորը, այս անգամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը։
«Իմ տարիքը նաև հնարավորություն է տալիս մի մեծ խնդրանքով դիմել ձեզ․ ես խնդրում և հորդորում եմ դիմադիր և ընդդիմադիր իմ բոլոր քույր և եղբայր պատգամավորներին՝ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք մեր պետության և կառավարության շուրջը, անենք ամեն ինչ, որ մեր երկիրն ընթանա ճիշտ զարգացման ուղիով»,- ասաց Հասանովը:
Նրա ելույթից հետո պատգամավորները ոտքի կանգնեցին ՀՀ պետական օրհներգի ներքո։
Նշենք, որ խորհրդարանը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխատանքը սկսեց առանց վեհափառի օրհնության. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին չեն հրավիրել։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: