https://arm.sputniknews.ru/20260802/qaghaqacinern-aknkalum-en-hasun-qaghaqakanutjun-hh-nakhagahi-elujty-azhum-105312459.html
Քաղաքացիներն ակնկալում են հասուն քաղաքականություն. ՀՀ նախագահի ելույթը ԱԺ–ում
Քաղաքացիներն ակնկալում են հասուն քաղաքականություն. ՀՀ նախագահի ելույթը ԱԺ–ում
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահի խոսքով` գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T10:23+0400
2026-08-02T10:23+0400
2026-08-02T10:29+0400
հայաստան
վահագն խաչատուրյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105343484_0:109:1600:1009_1920x0_80_0_0_ced90e4fd9ec26fd9c9977441c25b1c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Քաղաքացիներն ակնկալում են հասուն քաղաքականություն։ ՀՀ 9-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի բացմանը այս հայտարարությունն արեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։«Այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը բերված նպաստով։ ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը»,- ասաց ՀՀ նախագահը։Նա շեշտեց, որ այս ամբիոնում գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների, իսկ հանրային որոշումները՝ արդար և կենսունակ օրենքների։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105343484_115:0:1538:1067_1920x0_80_0_0_bf8b04c0bd4543bddd0117907fea3dcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն խաչատուրյան, աժ (ազգային ժողով)
հայաստան, վահագն խաչատուրյան, աժ (ազգային ժողով)
Քաղաքացիներն ակնկալում են հասուն քաղաքականություն. ՀՀ նախագահի ելույթը ԱԺ–ում
10:23 02.08.2026 (Թարմացված է: 10:29 02.08.2026) ՀՀ նախագահի խոսքով` գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Քաղաքացիներն ակնկալում են հասուն քաղաքականություն։ ՀՀ 9-րդ գումարման
ԱԺ-ի առաջին նստաշրջանի բացմանը այս հայտարարությունն արեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը բերված նպաստով։ ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը»,- ասաց ՀՀ նախագահը։
Նա շեշտեց, որ այս ամբիոնում գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների, իսկ հանրային որոշումները՝ արդար և կենսունակ օրենքների։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: