00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ է ասել կաթողիկոսը ընդդիմադիր պատգամավորներին. Մայր աթոռը մանրամասներ է հայտնում

© Photo : Info Service Dept of the Mother SeeԳարեգին Երկրորդի և ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը
Գարեգին Երկրորդի և ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2026
Բաժանորդագրվել
Վեհափառը նորընտիր պատգամավորներին պատգամել է առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ, ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ և ազնվությամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ հանդիպման ժամանակ խոսել է երկրում և ազգային կյանքում տիրող մտահոգիչ իրավիճակի, ծանր հիմնախնդիրների մասին և նորընտիր պատգամավորներին հորդորել է օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանն ու հանձնառություններին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
© Photo : Info Service Dept of the Mother SeeԳարեգին Երկրորդի և ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը
Католикос Гарегин II принял депутатов фракций Сильная Армения и Армения 9-го созыва Национального собрания (2 августа 2026). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2026
Գարեգին Երկրորդի և ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը
Ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդարանը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխատանքը սկսեց առանց վեհափառի օրհնության, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին չէին հրավիրել։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները երեկոյան գնացին Մայր աթոռ` վեհափառի օրհնությունը ստանալու։
Կաթողիկոսը պատգամավորների հետ հանդիպմանը նշել է, որ այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր, պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում հմուտ գործիչների համախմբվածություն։
«Մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների և ընկալումների աղավաղումը, նաև Հայոց եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց, հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են Եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը, ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը», - ասել է կաթողիկոսը։
© Photo : Info Service Dept of the Mother SeeԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը
Католикос Гарегин II принял депутатов фракций Сильная Армения и Армения 9-го созыва Национального собрания (2 августа 2026). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2026
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը
Նա ընդգծել է, որ մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք, և այս ամբողջությունն է հուսալի ապավենը աշխարհասփյուռ մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության և իղձերի մարմնավորման։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա ծառայության ընթացքում միշտ սատար է եղել ազգին ու հայրենիքին, պետականության առկայության պայմաններում նաև աջակից եղել իշխանություններին՝ կերտելու հզոր ու բարեկեցիկ երկիր և իրականություն դարձնելու երջանիկ ապագայի ազնիվ հույսերը»,– հավելել է կաթողիկոսը։
Նա շեշտել է, որ եկեղեցին պիտի շարունակի իր կարողություններով զորավիգ լինել հայոց պետությանը բոլոր բարի իրագործումներում՝ միտված մեր ազգի բարօրության ու առաջընթացի ապահովմանը, հայրենիքի զորացմանն ու պայծառությանը։
Գարեգին Երկրորդը նորընտիր պատգամավորներին հորդորել է գործել հանուն հայրենիքի անվտանգության, հայոց անկախ պետականության զորացման և ի բարօրություն ժողովրդի։ Նա նաև պատգամել է առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ, ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ և ազնվությամբ։
Հանդիպման ավարտին կաթողիկոսը Երկնավորից հայցել է խաղաղ պահել հայոց պետությունը, համախումբ ու անխռով՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդին և պատգամավորներին մաղթել արդյունավոր աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի։
Վերջում նա իր գնահատանքն է արտահայտել խմբակցությունների պատգամավորներին Հայոց եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի և որդիական սիրո համար հատկապես դժվարին այս շրջանում, երբ շարունակվում են իշխանությունների սանձազերծած արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար Սամվել Կարապետյանը։
Հանդիպումն ավարտվել է «Պահպանիչ» աղոթքով։
Հիշեցնենք` 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկից րոպեներ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։ Այնուհետև հրապարակվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը, որով նա ընդունեց կառավարության հրաժարականը, իսկ ավելի ուշ նա ստորագրեց Փաշինյանի վերանշանակման հրամանագիրը։
Նշենք, որ նոր խորհրդարանում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:
Լրահոս
0