00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Միակն աշխարհում․ ինչպես պրոբլեմից ծնված «ՀանդԱրտը» դարձավ ամենահաճախ sold out ունեցողը

© Sputnik / Aram NersesyanԼուիզա Ղամբարյանն ու Ջուլիետա Ստեփանյանը, «Նռնենի» ներկայացում
Լուիզա Ղամբարյանն ու Ջուլիետա Ստեփանյանը, «Նռնենի» ներկայացում - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2026
Բաժանորդագրվել
Բյուրականի սարերի գրկում իր տունն է գտել «ՀանդԱրտ» թատրոնը, որն իր ձևաչափով միակն է ոչ միայն Հայաստանում ու տարածաշրջանում, այլև աշխարհում։
Թատրոն, որտեղ գալիս են ներկայացումից ժամեր առաջ ու մնում ներկայացումից ժամեր հետո, որտեղ գրեթե ոչ մի ներկայացման ժամանակ ազատ տեղեր չեն լինում, տոմսերը սպառվում են դեռ օրեր, անգամ շաբաթներ առաջ, որտեղ հանդիսատեսը ոչ թե պարզապես դիտում է, այլ ապրում, ծիծաղում, լացում, սիրում ու բարկանում հերոսների հետ ու րոպեներ տևող հոտնկայս ծափահարություններով շնորհակալություն հայտնում՝ չշտապելով հեռանալ։ Սա «ՀանդԱրտ» թատրոնն է, որը կարճ ժամանակում հասցրեց մեր երկրում թատերական նոր մշակույթ ձևավորել։ Ինչի՞ց ծնվեց «ՀանդԱրտը»։ Ռեժիսոր, դերասան ու «ՀանդԱրտ»-ի հիմնադիր Տիգրան Գյուլումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հարցին պատասխանեց ժպտալով` պրոբլեմից ծնվեց։
«Ես զբաղվում էի մեկ այլ, այսպես ասած, բիզնեսով, միջոցառումներ կազմակերպող ընկերություն էի հիմնել՝ հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ, կորպորատիվներ և այլն, լավ թիմ էր հավաքվել։ Քովիդի ժամանակ ամեն ինչ փակվեց, մեր ընկերությունն էլ փակվելու վտանգի տակ հայտնվեց։ Հասկացա, որ ես այլևս դրանով չեմ ուզում զբաղվել, մասնագիտությամբ ռեժիսոր եմ, թեպետ մասսայական միջոցառումների կազմակերպման, անցկացման համար էլ ռեժիսուրա պետք է, բայց ես այլ բան էի ուզում։ Վաղուց մտքումս կար. Սերո Խանզադյանի «Սպիտակ գառը» պատմվածքի հիման վրա փոքրիկ բեմականացում սարքեցի, հրավիրեցի տաղանդավոր դերասաններ Գրետա Մեջլումյանին և Արա Սարգսյանին, ասացի՝ գնանք մի գյուղ, բակում աթոռներ դնենք ու խաղանք։ Դե ինչ արվում էր, պիտի բացօթյա լիներ»,- պատմեց Տիգրանը։
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Գյուլումյան
Актеры театра ՀանդԱրտ представили пьесу Гранатовое дерево (22 июля 2026). Бюракан - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2026
Տիգրան Գյուլումյան
Գյուղ գնացին, 70 աթոռներ դրեցին, սոցցանցերում գովազդ տեղադրեցին, կարճ ժամանակում տոմսերը սպառվեցին։ Մարդիկ գոհ տուն գնացին, առավոտյան Տիգրանն արթնացավ, ու սկսվեցին հեռախոսազանգերը․ մարդիկ հետաքրքրվում էին` հաջորդը երբ է լինելու։ Մի 10 օր հետո ևս մեկ ներկայացում, ու կրկին sold out։ Տոմսերը վերջացել էին, բայց մարդիկ զանգահարում, տոմս էին ուզում։ Աթոռների թիվն ավելացվեց, ներկայացումներն ավելի հաճախակի դարձան։
Հետո ծնվեց «Ցանկապատը», որը մինչ այսօր «ՀանդԱրտ»-ի խաղացանկի ամենաշատ խաղացված ներկայացումն է՝ շուրջ 200։ Ցանկապատին զուգահեռ թատերական տուն ունենալու անհրաժեշտությունն առաջացավ՝ էլի պրոբլեմից։
«Էդ ժամանակահատվածում մի տեղ պայմանավորվել էին, այդտեղ էինք խաղում, ու ներկայացումից 2 օր առաջ տարածքի տերը զանգեց, ասեց՝ գիտե՞ք` մեր տարածքը ուրիշ նպատակով տալիս ենք ուրիշին, էդ օրը ներկայացումը հանեք կամ էլ պետք է շատ գումար տաք, որովհետև էդ ուրիշը շատ գումար է տալիս։ Տոմսերը ծախել, վերջացրել էինք, դե ստիպված գնացի, շատ գումար տվեցի վարձակալության համար ու ասեցի՝ չէ, պետք է տարածք ձեռք բերել»,- պատմեց Տիգրանը։
Այդպես էլ 2024թ․ «ՀանդԱրտը» իր տունը գտավ Բյուրականի սարերի գրկում, դարձավ ստացիոնար թատրոն՝ հաստատուն ու հարստացող խաղացանկով։
Տիգրանը խոստովանում է՝ սկզբնական շրջանում ներկայացումների համար դերասան գտնելը հեշտ գործ չէր․ ոչ բոլորն էին կիսում Տիգրանի փորձարարական էնտուզիազմն ու ոգևորությունը, հավատում գաղափարի հաջողությանը։
«Երբ լսում էին առաջարկս, դերասաններ կային, որ զարմացած ու անհասկանալի հայացքով ինձ էին նայում, թե ինչ եմ ասում՝ «գի՞ժ է, մեզ որտե՞ղ է ուզում խաբել»։ Ես դա նորմալ եմ ընդունում, պրոֆեսիոնալ մարդիկ են, տեսնում են, որ մարդիկ շատ չեն գնում թատրոն, ու դու ասում ես՝ բեմի փոխարեն սարերում խաղանք։ Լսել եմ նաև պատասխան՝ «ես չոլի դերասան չեմ» և այլն, բայց դե այսօր նաև մարդիկ կան, սպասում են, թե երբ են «ՀանդԱրտ»-ում խաղալու հրավեր ստանալու»,- նշեց Տիգրանը։
Հայաստանի վաստակավոր դերասան Ջուլիետա Ստեփանյանն էլ ասում է՝ «ՀանդԱրտ»-ում խաղալու հրավերը սպասված էր։
© Sputnik / Aram NersesyanՋուլիետա Ստեփանյան
Актриса театра ՀանդԱրտ Джульетта Степанян в пьесе Гранатовое дерево (22 июля 2026). Бюракан - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2026
Ջուլիետա Ստեփանյան
«Գյուլումյանը զանգեց, հրավիրեց, ասաց՝ չգիտեմ, կհամաձայնես, թե կասես՝ «ես չոլի դերասան չեմ»։ Շատ եմ սիրում «ՀանդԱրտը», այստեղ ինձ զգում եմ ձուկը ջրում, կյանք և էներգիա է տալիս, ավելին՝ «ՀանդԱրտ»-ից հետո բեմում խաղալը չեմ պատկերացնում»,- ասում է դերասանուհին։
Պարզվում է՝ «ՀանդԱրտ»–ն իր ձևաչափով միակն է ոչ միայն Հայաստանում ու տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Շուտով միջազգային արտոնագիրն էլ կստանան։ Տիգրանն ասում է՝ աշխարհում շատ կան բացօթյա ներկայացումներ, բայց ստացիոնար թատրոն, ինչպիսին «ՀանդԱրտ»–ն է, չկա, բացի այդ, եթե բացօթյա ներկայացում է, ապա բաց տարածքում բեմ են տեղադրում ու խաղում, իսկ «ՀանդԱրտ»-ում տարածքը, միջավայրն օգտագործում են որպես դեկոր։
«Մասնագետներն իրենք որակեցին «ՀանդԱրտ»–ը թատրոնի և կինոյի միքս»,- ասում է Տիգրանը։
© Sputnik / Aram Nersesyan

Ագնեսա Շահնազարյանն ու Ջուլիետա Ստեփանյանը

Ագնեսա Շահնազարյանն ու Ջուլիետա Ստեփանյանը - Sputnik Արմենիա
1/8

Ագնեսա Շահնազարյանն ու Ջուլիետա Ստեփանյանը

© Sputnik / Aram Nersesyan

Արծրուն Հարությունյան

Արծրուն Հարությունյան - Sputnik Արմենիա
2/8

Արծրուն Հարությունյան

© Sputnik / Aram Nersesyan

Ագնեսա Շահնազարյան

Ագնեսա Շահնազարյան - Sputnik Արմենիա
3/8

Ագնեսա Շահնազարյան

© Sputnik / Aram Nersesyan

Լուիզա Ղամբարյան

Լուիզա Ղամբարյան - Sputnik Արմենիա
4/8

Լուիզա Ղամբարյան

© Sputnik / Aram Nersesyan

«Լոռեցի Սաքո» ներկայացման փորձ

«Լոռեցի Սաքո» ներկայացման փորձ - Sputnik Արմենիա
5/8

«Լոռեցի Սաքո» ներկայացման փորձ

© Sputnik / Aram Nersesyan

Ագնեսա Շահնազարյանն ու Լուիզա Ղամբարյանը

Ագնեսա Շահնազարյանն ու Լուիզա Ղամբարյանը - Sputnik Արմենիա
6/8

Ագնեսա Շահնազարյանն ու Լուիզա Ղամբարյանը

© Sputnik / Aram Nersesyan

Լուիզա Ղամբարյան

Լուիզա Ղամբարյան - Sputnik Արմենիա
7/8

Լուիզա Ղամբարյան

© Sputnik / Aram Nersesyan

«Նռնենի» ներկայացման դերասանները

«Նռնենի» ներկայացման դերասանները - Sputnik Արմենիա
8/8

«Նռնենի» ներկայացման դերասանները

1/8

Ագնեսա Շահնազարյանն ու Ջուլիետա Ստեփանյանը

2/8

Արծրուն Հարությունյան

3/8

Ագնեսա Շահնազարյան

4/8

Լուիզա Ղամբարյան

5/8

«Լոռեցի Սաքո» ներկայացման փորձ

6/8

Ագնեսա Շահնազարյանն ու Լուիզա Ղամբարյանը

7/8

Լուիզա Ղամբարյան

8/8

«Նռնենի» ներկայացման դերասանները

Եթե նախկինում միայն շաբաթ, կիրակի օրերին էին ներկայացումները, ապա հիմա շաբաթական մի քանի անգամ, ամսական ներկայացումների թիվն անցել է 20-ը։ 2024թ․ «ՀանդԱրտ»–ն ունեցավ 18 հազար հանդիսատես, 2025-ին՝ շուրջ 56 հազար, իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ արդեն շուրջ 48 հազար։ Մարդիկ սիրել են այն անմիջականությունն ու անկեղծությունը, որ այստեղ են զգում։ «ՀանդԱրտ»–ը ևս մի սկզբունք ունի՝ սա հայկական թատրոն է, որտեղ միայն հայկական ստեղծագործություններ են լինելու։
«ՀանդԱրտ»–ն առաջին հերթին թատրոն է, բայց նաև մշակութային այգի, էկոհամակարգ, որտեղ կազմակերպվում են համերգներ, պոեզիայի երեկոներ։ Տիգրանի մեծ նպատակն է այստեղ հայկական խաղերի փառատոն կազմակերպել։ Այս տարիների ընթացքում շուրջ 1800 հայկական ժողովրդական խաղեր է հավաքագրել, ուսումնասիրել։ Գաղափարները շատ են, տարածքը՝ կա, հանդիսատեսը՝ պատրաստ նորին։ «ՀանդԱրտ»–ը կարծրատիպեր է կոտրում ու հայտարարում՝ իսկ ո՞վ է ասում, թե ժամանակակից հասարակությունը թատերասեր չէ, շաբաթներ առաջ sold out-ն էլ է հնարավոր, մի ներկայացումը մի քանի անգամ դիտելն էլ, ուղղակի պետք է հասնել մարդու սրտին, հոգուն, որը ծափերը ոչ թե ուղղակի հնչեն, այլ պայթեն։
© Sputnik / Aram NersesyanՀանդիսատես
Актеры театра ՀանդԱրտ представили пьесу Гранатовое дерево (22 июля 2026). Бюракан - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2026
Հանդիսատես
Լրահոս
0