https://arm.sputniknews.ru/20260801/hajtni-en-uzhegh-hajastan-khmbakcutjan-ghekavarn-u-qartughary-105305662.html
Հայտնի են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը
Հայտնի են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը
Sputnik Արմենիա
Խմբակցությունը կունենա 29 պատգամավոր։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T20:00+0400
2026-08-01T20:00+0400
2026-08-01T20:06+0400
նարեկ կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102543477_0:0:1501:844_1920x0_80_0_0_ad425ebbf27cb59f648c4997c3994621.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն արդեն որոշել է՝ ովքեր են լինելու ղեկավարը և քարտուղարը: Տեղեկությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է իր «Ֆեյսբուքի» էջում: Նարեկ Կարապետյանը ցուցակի 1-ին համարն է, իսկ Տիգրան Աբրահամյանը՝ 12-րդ:Խմբակցությունը կունենա 29 պատգամավոր։Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով արդեն իսկ որոշում կա «Ուժեղ Հայաստան» խմբակցության երկրորդ համար Արամ Վարդևանյանի թեկնածությունն առաջադրել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովներին, ապա թերթը գրել էր, որ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։Խոսքն արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների մասին է։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու են պատրաստվում առաջադրել Դավիթ Ղազինյանին:Այնուամենայնիվ, հանձնաժողովների բաշխման գործընթացում առաջին ընտրության իրավունքը պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։Նշենք, որ ՔՊ նիստերում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների թեկնածուներ` Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102543477_163:0:1288:844_1920x0_80_0_0_6bfefc07f448b80e1799d463dd30d644.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով)
նարեկ կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով)
Հայտնի են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը
20:00 01.08.2026 (Թարմացված է: 20:06 01.08.2026) Խմբակցությունը կունենա 29 պատգամավոր։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն արդեն որոշել է՝ ովքեր են լինելու ղեկավարը և քարտուղարը: Տեղեկությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է իր
«Ֆեյսբուքի» էջում:
«Խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը»,- հայտնում են կուսակցությունից:
Նարեկ Կարապետյանը ցուցակի 1-ին համարն է, իսկ Տիգրան Աբրահամյանը՝ 12-րդ:
Խմբակցությունը կունենա
29 պատգամավոր։
Հիշեցնենք, որ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով արդեն իսկ որոշում կա «Ուժեղ Հայաստան» խմբակցության երկրորդ համար Արամ Վարդևանյանի թեկնածությունն առաջադրել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում:
Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովներին, ապա թերթը գրել էր, որ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։
Խոսքն արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների մասին է։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու են պատրաստվում առաջադրել Դավիթ Ղազինյանին:
Այնուամենայնիվ, հանձնաժողովների բաշխման գործընթացում առաջին ընտրության իրավունքը պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Նշենք, որ ՔՊ նիստերում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների թեկնածուներ` Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։