https://arm.sputniknews.ru/20260729/inch-pashtvonnerum-e-uzhegh-hajastann-ir-timakicnerin-arajadrelu-azhum-zhvoghvovurd-105168171.html
Ինչ պաշտոններում է «Ուժեղ Հայաստանն» իր թիմակիցներին առաջադրելու ԱԺ–ում. «Ժողովուրդ»
Ինչ պաշտոններում է «Ուժեղ Հայաստանն» իր թիմակիցներին առաջադրելու ԱԺ–ում. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Ըստ թերթի՝ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T10:03+0400
2026-07-29T10:03+0400
2026-07-29T10:48+0400
աժ (ազգային ժողով)
«ուժեղ հայաստան» կուսակցություն
փոխնախագահ
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102081771_0:0:2560:1440_1920x0_80_0_0_5420599c2b1709217abbb8c4b52d8fae.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն Ազգային ժողովում որոշ պաշտոնների համար արդեն իր թեկնածուներն ունի, չնայած այդքան էլ չի շտապում ամբողջ կազմով մտնել խորհրդարանական աշխատանքի դաշտ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:Ըստ պարբերականի՝ արդեն իսկ որոշում կա, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» կառաջադրի պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Նորընտիր խմբակցության ղեկավարի պաշտոնն էլ նախատեսվում է վստահել Նարեկ Կարապետյանին, բայց խմբակցության քարտուղարի հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Այնուամենայնիվ ամենաշատը քննարկվում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովներին, ապա թերթը գրում է, որ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։Խոսքն արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների մասին է։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու են պատրաստվում առաջադրել Դավիթ Ղազինյանին: Այնուամենայնիվ, թերթը հիշեցնում է, որ հանձնաժողովների բաշխման գործընթացում առաջին ընտրության իրավունքը պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։Նշենք, որ ՔՊ նիստերում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների թեկնածուներ` Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102081771_429:0:2349:1440_1920x0_80_0_0_19e920c6e9eb7e79a0491fe1dd2cca3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), «ուժեղ հայաստան» կուսակցություն, փոխնախագահ, սամվել կարապետյան, արամ վարդևանյան
աժ (ազգային ժողով), «ուժեղ հայաստան» կուսակցություն, փոխնախագահ, սամվել կարապետյան, արամ վարդևանյան
Ինչ պաշտոններում է «Ուժեղ Հայաստանն» իր թիմակիցներին առաջադրելու ԱԺ–ում. «Ժողովուրդ»
10:03 29.07.2026 (Թարմացված է: 10:48 29.07.2026) Ըստ թերթի՝ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն Ազգային ժողովում որոշ պաշտոնների համար արդեն իր թեկնածուներն ունի, չնայած այդքան էլ չի շտապում ամբողջ կազմով մտնել խորհրդարանական աշխատանքի դաշտ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ուրբաթ կամ շաբաթ նախատեսվում է խմբակցության հանդիպումը գործարար Սամվել Կարապետյանի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն ոչ միայն քաղաքական առաջնահերթությունները, այլև խորհրդարանում բաժանվելիք առանցքային պաշտոնները։ Սամվել Կարապետյանը, նախքան խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցելը, ցանկանում է անձամբ հստակեցնել իր թիմի հետագա անելիքները և վերջնական համաձայնության բերել ապագա պաշտոնական նշանակումների հարցերը»,- գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ պարբերականի՝ արդեն իսկ որոշում կա, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» կառաջադրի պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Նորընտիր խմբակցության ղեկավարի պաշտոնն էլ նախատեսվում է վստահել Նարեկ Կարապետյանին, բայց խմբակցության քարտուղարի հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Այնուամենայնիվ ամենաշատը քննարկվում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովներին, ապա թերթը գրում է, որ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։
Խոսքն արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների մասին է։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու են պատրաստվում առաջադրել Դավիթ Ղազինյանին:
Այնուամենայնիվ, թերթը հիշեցնում է, որ հանձնաժողովների բաշխման գործընթացում առաջին ընտրության իրավունքը պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Նշենք, որ ՔՊ նիստերում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների թեկնածուներ` Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: