https://arm.sputniknews.ru/20260731/uzum-en-argelel-qaghaqakanutjamb-zbaghvel-narek-karapetjany-ir-tan-khuzarkutjan-masin-105258600.html
Ուզում են արգելել քաղաքականությամբ զբաղվել․ Նարեկ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին
Ուզում են արգելել քաղաքականությամբ զբաղվել․ Նարեկ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին
Sputnik Արմենիա
Կարապետյանի խոսքով` ՀՀ–ում ինքը պետք է քաղաքականությամբ զբաղվի, քանի որ Փաշինյանը երկիրը սխալ ճանապարհով է տանում։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T12:01+0400
2026-07-31T12:01+0400
2026-07-31T12:07+0400
հայաստան
նարեկ կարապետյան
խուզարկություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105258133_0:5:1280:725_1920x0_80_0_0_f48304d778a759a15d8b6eba21311a54.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Քաղաքական գործիչներին ուզում են արգելել քաղաքականությամբ զբաղվել։ Իր տան դիմաց լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանն այսպես մեկնաբանեց իր տանը իրականացված խուզարկությունը։ Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը տնից արժեքավոր ոչինչ չի առգրավել։Իրավապահները Նարեկ Կարապետյանի տանը վաղ առավոտից խուզարկություն էին իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, Սամվել Կարապետյանի մտերիմներից Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ նախաձեռնված վարույթի շրջանակում։ Դրանից առաջ հայտնի դարձավ, որ դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը։Նրա խոսքով՝ Փաշինյանն իր տարատեսակ հայտարարություններով սրում է հարաբերությունները խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, իսկ աշխարհի հետ էմոցիայով խոսել չի կարող։Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանը մեկնաբանեց իր տանը իրականացված խուզարկությունը։
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանը մեկնաբանեց իր տանը իրականացված խուզարկությունը։
2026-07-31T12:01+0400
true
PT2M07S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105258133_154:0:1127:730_1920x0_80_0_0_3dba7ef42233d89f97fb2181934e9c9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ կարապետյան, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, նարեկ կարապետյան, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ուզում են արգելել քաղաքականությամբ զբաղվել․ Նարեկ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին
12:01 31.07.2026 (Թարմացված է: 12:07 31.07.2026) Կարապետյանի խոսքով` ՀՀ–ում ինքը պետք է քաղաքականությամբ զբաղվի, քանի որ Փաշինյանը երկիրը սխալ ճանապարհով է տանում։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Քաղաքական գործիչներին ուզում են արգելել քաղաքականությամբ զբաղվել։ Իր տան դիմաց լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանն այսպես մեկնաբանեց իր տանը իրականացված խուզարկությունը։ Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը տնից արժեքավոր ոչինչ չի առգրավել։
Իրավապահները Նարեկ Կարապետյանի տանը վաղ առավոտից
խուզարկություն էին իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, Սամվել Կարապետյանի մտերիմներից Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ նախաձեռնված վարույթի շրջանակում։ Դրանից առաջ
հայտնի դարձավ, որ դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը։
«Ուզում է ասել (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խմբ․), որ ոչ ոք, բացի իր կողմից նշանակված սատելիտներից, իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել։ Սակայն դա չի կարող լինել․ մենք մեր երկրում պետք է քաղաքականությամբ զբաղվենք, քանի որ ինքը երկիրը սխալ ճանապարհով է տանում։ Մեր հասարակության մեծ մասը սա հասկանում է, սակայն մի մասը դեռ իրեն վստահում է»,– ասաց Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն իր տարատեսակ հայտարարություններով սրում է հարաբերությունները խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, իսկ աշխարհի հետ էմոցիայով խոսել չի կարող։
Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։
Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավը։