00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պատասխաններ դեռ չեն ստացվել. Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը
Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2026
Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերոնիկա Զոնաբենդը նույն խնդրանքով արդեն 2–րդ անգամ է դիմում ՀՀ վարչապետին և Ադրբեջանի ՄԻՊ–ին։


ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Բարերար, գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության Բաքու այցի նախապատրաստման կապակցությամբ ուղարկված դիմումների վերաբերյալ մինչ այս պահը պաշտոնական պատասխաններ չի ստացել։
Ավելի վաղ նա հայտարարել էր նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Զոնաբենդը բաց նամակներով դիմել էր միջազգային և պետական կառույցների, պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։

«Այդ իսկ պատճառով հուլիսի 30-ին ես երկրորդ անգամ եմ պաշտոնական նամակներ ուղարկել տիկին Սաբինա Ալիևային և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ մարդասիրական այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով»,–հայտնել է Վարդանյանի կինը։

Այս անգամ էլ տիկին Զոնաբենդը Ադրբեջանի ՄԻՊ–ին խնդրել է աջակցել Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների տեսակցության կազմակերպմանը, որոշակիացնել այցի հնարավոր ձևաչափը, ընտանիքների կողմից փոխանցվող ծանրոցների հանձնման կարգը, ինչպես նաև պատվիրակության անդամների անվտանգ մուտքի, գտնվելու և անխոչընդոտ ելքի պայմանները։
Զոնաբենդն ընդգծել է, որ իրենց համար սկզբունքային նշանակություն ունի, որպեսզի ընտրված ձևաչափն ապահովի անմիջական մարդասիրական շփում բանտարկյալների հետ և հնարավորություն տա նրանց փոխանցելու հարազատների կողմից ուղարկված անձնական ու թույլատրելի այլ իրերը։
«Հայաստանի Հանրապետության վարչապետին կրկին խնդրում եմ նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձի և ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը։ Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու կերպով և բացառապես պաշտոնական ուղիների միջոցով։ Ակնկալում եմ պաշտոնական պատասխան և գործնական համագործակցության պատրաստակամություն»,–նշել է նա։

Նա հիշեցրել է, որ այս շաբաթ լրացավ Ռուբեն Վարդանյանին Ումբակիի քրեակատարողական համալիր տեղափոխելու 100 օրը։ Նա կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել անձամբ հանդիպելու իր ընտանիքի անդամներին։
Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվեց Լաչինի միջանցքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ Սիրանուշ Սահակյան
Լրահոս
0