https://arm.sputniknews.ru/20260731/hec-um-havelagrumneri-gvortservov-30-varujt-ka-petrvosjany-hakadardzel-e-karapetjanin-105268237.html
ՀԷՑ-ում հավելագրումների գործերով 30 վարույթ կա. Պետրոսյանը հակադարձել է Կարապետյանին
ՀԷՑ-ում հավելագրումների գործերով 30 վարույթ կա. Պետրոսյանը հակադարձել է Կարապետյանին
Sputnik Արմենիա
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` հավելագրումների և թերգրանցումների նպատակն էր արհեստականորեն նվազեցնել ցանցում արձանագրվող էլեկտրաէներգիայի կորուստները։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T15:25+0400
2026-07-31T15:25+0400
2026-07-31T15:26+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ռոմանոս պետրոսյան
նարեկ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105149800_0:40:2048:1192_1920x0_80_0_0_7b63772498a380686aed7b59e1c44db3.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում հավելագրումների/թերգրանցումների համար աշխատանքից ազատվել են շուրջ 700 աշխատակիցներ. ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքել է ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահ Նարեկ Կարապետյանի հայտարարությանը։Կարապետյանն այսօր ասել էր, որ իրենց կառավարման ժամանակ հավելագրումների խնդրով ավելի լուրջ են զբաղվել, քան այսօրվա կառավարիչները, նա ընդգծել էր, որ ՀԷՑ–ում այսօր էլ հավելագրումներ կան։Պետրոսյանը կասկածի տակ է դրել այդ պնդումը, բայց հակառակ փաստ էլ չի ներկայացրել, փոխարենը նշել է հարուցված քրեական գործերի ու աշխատանքից ազատվածների մասին։ Նա նաև հերքել է Կարապետյանի այն պնդումը, թե հավելագրումները կատարվել են առանց ՀԷՑ-ի սեփականատերերի կամ բարձր ղեկավարության իմացության։ Ըստ Պետրոսյանի՝ հավելագրումների և թերգրանցումների նպատակն էր արհեստականորեն նվազեցնել ցանցում արձանագրվող էլեկտրաէներգիայի կորուստները, իսկ թերգրանցումների մի մասը վերաբերում էր ինքնավար էներգաարտադրողների՝ մասնավորապես արևային կայանների կողմից ցանց մատակարարված էլեկտրաէներգիային։«Բոլոր այդ մեքենայությունների (նույնն է՝ խարդախությունների) արդյունքում գոյացած էլեկտրաէներգիայի ահռելի քանակների մոնետիզացիան «լավագույն» դեպքում մնացել է ՀԷՑ-ի հաշիվներին, վատագույն դեպքում՝ ուղղակիորեն մտել է տարբեր հանցավոր շրջանակների գրպանները»,– հավելել է նա։Պետրոսյանը նշել է, որ ժամանակավոր կառավարման առաջին շաբաթների ընթացքում բացահայտվել են հավելագրման և թերգրանցման տասնյակ դեպքեր, որոնց հիման վրա հարուցվել են քրեական վարույթներ և կան կալանավորվածներ։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105149800_182:0:2002:1365_1920x0_80_0_0_64ed58e161257edc85a269ae477cad11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան, նարեկ կարապետյան
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան, նարեկ կարապետյան
ՀԷՑ-ում հավելագրումների գործերով 30 վարույթ կա. Պետրոսյանը հակադարձել է Կարապետյանին
15:25 31.07.2026 (Թարմացված է: 15:26 31.07.2026) Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` հավելագրումների և թերգրանցումների նպատակն էր արհեստականորեն նվազեցնել ցանցում արձանագրվող էլեկտրաէներգիայի կորուստները։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում հավելագրումների/թերգրանցումների համար աշխատանքից ազատվել են շուրջ 700 աշխատակիցներ. ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքել է ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահ Նարեկ Կարապետյանի հայտարարությանը։
Կարապետյանն այսօր
ասել էր, որ իրենց կառավարման ժամանակ հավելագրումների խնդրով ավելի լուրջ են զբաղվել, քան այսօրվա կառավարիչները, նա ընդգծել էր, որ ՀԷՑ–ում այսօր էլ հավելագրումներ կան։
Պետրոսյանը կասկածի տակ է դրել այդ պնդումը, բայց հակառակ փաստ էլ չի ներկայացրել, փոխարենը նշել է հարուցված քրեական գործերի ու աշխատանքից ազատվածների մասին։
«Ժամանակավոր կառավարման շուրջ մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ում աշխատանքից ազատումների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1.150 անձ, որից տարաբնույթ խախտումների հետևանքով (մեծամասամբ՝ հավելագրումների/թերգրանցումների) աշխատանքից ազատվել են շուրջ 700 աշխատակիցներ։ Բացահայտված իրավախախտումների փաստերով նախաձեռնվել են շուրջ 30 քրեական վարույթներ. կան բազմաթիվ ձերբակալվածներ ու կալանքի որոշումներ»,– գրել է Պետրոսյանը։
Նա նաև հերքել է Կարապետյանի այն պնդումը, թե հավելագրումները կատարվել են առանց ՀԷՑ-ի սեփականատերերի կամ բարձր ղեկավարության իմացության։ Ըստ Պետրոսյանի՝ հավելագրումների և թերգրանցումների նպատակն էր արհեստականորեն նվազեցնել ցանցում արձանագրվող էլեկտրաէներգիայի կորուստները, իսկ թերգրանցումների մի մասը վերաբերում էր ինքնավար էներգաարտադրողների՝ մասնավորապես արևային կայանների կողմից ցանց մատակարարված էլեկտրաէներգիային։
«Բոլոր այդ մեքենայությունների (նույնն է՝ խարդախությունների) արդյունքում գոյացած էլեկտրաէներգիայի ահռելի քանակների մոնետիզացիան «լավագույն» դեպքում մնացել է ՀԷՑ-ի հաշիվներին, վատագույն դեպքում՝ ուղղակիորեն մտել է տարբեր հանցավոր շրջանակների գրպանները»,– հավելել է նա։
Պետրոսյանը նշել է, որ ժամանակավոր կառավարման առաջին շաբաթների ընթացքում բացահայտվել են հավելագրման և թերգրանցման տասնյակ դեպքեր, որոնց հիման վրա հարուցվել են քրեական վարույթներ և կան կալանավորվածներ։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ
ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։
Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին
հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։