https://arm.sputniknews.ru/20260731/hamarusastanjan-tarva-yntaniq-mrcujti-haghtvogh-e-tshanachvel-haj-yntaniqy-105271213.html
Համառուսաստանյան «Տարվա ընտանիք» մրցույթի հաղթող է ճանաչվել հայ ընտանիքը
Համառուսաստանյան «Տարվա ընտանիք» մրցույթի հաղթող է ճանաչվել հայ ընտանիքը
Sputnik Արմենիա
«Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթն անցկացվում է 2016 թվականից։ Մրցույթին արդեն մասնակցել է ավելի քան 50 հազար ընտանիք։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T16:40+0400
2026-07-31T16:40+0400
2026-07-31T16:40+0400
ռուսաստան
հայ
ընտանիք
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105270672_0:0:1280:721_1920x0_80_0_0_ebe0203ca0e75ff5bce636e0e51bfcfe.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթի արդյունքներով Դոնի Ռոստովում բնակվող Կիլաֆյանների ընտանիքը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ընտանիքներից մեկը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։Կիլաֆյաններն արժանացել են «Ավանդույթների պահապան ընտանիք» կոչմանը՝ Դոնի Ռոստովի հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու և ավագ սերնդի արժեքները երիտասարդներին փոխանցելու համար։Գրիգոր Կիլաֆյանը, որը համայնքային ծառայող է, նվագում է հայկական ազգային երաժշտական գործիք՝ դհոլ, իսկ որդիներին սովորեցնում է հայկական հին ժողովրդական երգեր։ Վեցամյա Մելքոնն արդեն ելույթ է ունենում «Ծիծեռնակ» համույթում։Հավելենք, որ «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթն անցկացվում է 2016 թվականից։ Այդ ընթացքում մրցույթին մասնակցել է ավելի քան 50 հազար ընտանիք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105270672_128:0:1265:853_1920x0_80_0_0_14b229056d09c9b512236b66b0caed3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայ, ընտանիք, հաղթանակ
ռուսաստան, հայ, ընտանիք, հաղթանակ
Համառուսաստանյան «Տարվա ընտանիք» մրցույթի հաղթող է ճանաչվել հայ ընտանիքը
«Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթն անցկացվում է 2016 թվականից։ Մրցույթին արդեն մասնակցել է ավելի քան 50 հազար ընտանիք։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթի արդյունքներով Դոնի Ռոստովում բնակվող Կիլաֆյանների ընտանիքը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ընտանիքներից մեկը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Կիլաֆյաններն արժանացել են «Ավանդույթների պահապան ընտանիք» կոչմանը՝ Դոնի Ռոստովի հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու և ավագ սերնդի արժեքները երիտասարդներին փոխանցելու համար։
Գրիգոր և Ռոզա Կիլաֆյանները մեծացնում են իրենց որդիներին՝ Մելքոնին և Միքայելին, որոնք անվանակոչվել են իրենց պապիկների պատվին։
Գրիգոր Կիլաֆյանը, որը համայնքային ծառայող է, նվագում է հայկական ազգային երաժշտական գործիք՝ դհոլ, իսկ որդիներին սովորեցնում է հայկական հին ժողովրդական երգեր։ Վեցամյա Մելքոնն արդեն ելույթ է ունենում «Ծիծեռնակ» համույթում։
Հավելենք, որ «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթն անցկացվում է 2016 թվականից։ Այդ ընթացքում մրցույթին մասնակցել է ավելի քան 50 հազար ընտանիք։