00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
2 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանից շուրջ 200 դիմորդ սեպտեմբերից անվճար կսովորեն ռուսաստանյան բուհերում

© SputnikՀայաստանից շուրջ 200 դիմորդ սեպտեմբերից անվճար կսովորեն ռուսաստանյան բուհերում
Հայաստանից շուրջ 200 դիմորդ սեպտեմբերից անվճար կսովորեն ռուսաստանյան բուհերում - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2026
Բաժանորդագրվել
Հայ դիմորդների ընտրած հիմնական ուղղություններն են բժշկությունը, տնտեսագիտությունը և միջազգային հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հայաստանից շուրջ 200 դիմորդ 2026 թվականի սեպտեմբերից Ռուսաստանի կառավարության քվոտայով կսկսեն սովորել Ռուսաստանի բուհերում։ Ապագա ուսանողների համար հանդիսավոր միջոցառում է անցկացվել Երևանի «Ռուսական տանը»։
Ընդունվածների շրջանում ամենապահանջված ուղղություններն են բժշկությունը, տնտեսագիտությունը և միջազգային հարաբերությունները։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շնորհավորել է դիմորդներին ընդունվելու առթիվ և հաջող ուսումնառություն է մաղթել։
«Բարի երթ եմ մաղթում ձեզ։ Հույս ունեմ, որ ուսումն ավարտելուց հետո Հայաստան կվերադառնաք որպես ուժեղ, կայացած մասնագետներ և ձեր երկիրն ավելի լավը կդարձնեք»,-ասել է Ֆեֆիլովը։
Նա դիմել է նաև ուսանողների ծնողներին՝ հիշեցնելով ռուսաստանյան բուհերում լրացուցիչ կրթության հնարավորությունների մասին։ Ֆեֆիլովը նշել է, որ ՌԴ-ի գրեթե յուրաքանչյուր բուհում արդեն գործում են 3-ից 6 ամիս տևողությամբ կրթական ծրագրեր։ Բացի այդ, քվոտայով կարելի է անվճար սովորել Ռուսաստանի բուհերում ընդհանուր առմամբ մինչև 12 տարի՝ ներառյալ բակալավրիատի, մագիստրատուրայի և հաջորդող կրթական ծրագրերը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովն ընդգծել է, որ մրցութային ընտրությունը բավականին խիստ է եղել։
«Սա վկայում է ձեր աշխատասիրության, տաղանդի, նպատակասլացության և դրված նպատակներին հասնելու կարողության մասին։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք ընտրել եք ռուսական կրթությունը, որն իսկապես համապատասխանում է համաշխարհային մակարդակին։ Վստահ ենք, որ այս ընտրությունը ձեզ համար հուսալի ցատկահարթակ կդառնա դեպի ապագա հաջողությունները»,-հայտարարել է դիվանագետը։
Դիվանագետը ուսանողներին մաղթել է լավ սովորել, կայանալ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ստեղծել սեփական նախագծերը և օգտագործել իրենց առջև բացվող հնարավորությունները։
Հայաստանում Ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի նախագահ Տիգրան Մալխասյանը նշել է, որ դիմորդները յուրօրինակ կամուրջ կդառնան երկու երկրների միջև։
«Հույս ունեմ՝ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կամուրջ դառնալու պատասխանատվություն է ստանձնում։ Սա շատ կարևոր առաքելություն է։ Հենց դուք պետք է կերտեք ապագան և ամրապնդեք բարեկամությունը մեր երկրների միջև»,-ընդգծել է նա։
Մալխասյանի խոսքով՝ այսօրվա ուսանողները ապագայում կարող են կարևոր դեր խաղալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Լրահոս
0