00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բաքվի «դատավարությունը»․ քննարկվում է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը

© Photo : azertagՀայ գերիները Բաքվի դատարանում
Հայ գերիները Բաքվի դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2026
Բաժանորդագրվել
Հայ գերիները վերստին հայտարարել են իրենց անմեղության մասին։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների «քննությունը»։ «Դատական կազմը» անցել է «որոշման» քննարկմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ օրը «նիստի» ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Բակո Սահակյանը դիմել է «դատարանին»՝ միջնորդելով բեկանել առաջին ատյանի «դատավճիռը» և արդարացնել իրեն։
© Photo : azertagԱրցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվի դատարանում
Заседание апелляционного суда над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (31 июля 2026). Баку - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2026
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվի դատարանում
«Մեղադրող» կողմին պատասխանելու իրավունքից օգտվել են նաև Վասիլ Բեգլարյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Մադաթ Բաբայանը, Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Լևոն Բալայանը և Էրիկ Ղազարյանը, ինչպես նաև նրանց «փաստաբաններից» մի քանիսը։
Նրանք ներկայացրել են իրենց փաստարկները և հայտարարել, որ առաջադրված «մեղադրանքներով» իրենց մեղավոր չեն ճանաչում ։
© Photo : azertagՀայ գերիները Բաքվի դատարանում
Заседание апелляционного суда над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (31 июля 2026). Баку - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2026
Հայ գերիները Բաքվի դատարանում
«Փաստաբանները» դիմել են «դատարանին»՝ խնդրելով բեկանել նախորդ ատյանի «վճիռները» և արդարացնել իրենց պաշտպանյալներին։
© Photo : azertagՀայ գերիները Բաքվի դատարանում
Заседание апелляционного суда над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (31 июля 2026). Баку - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2026
Հայ գերիները Բաքվի դատարանում
Այնուհետև ելույթ են ունեցել «տուժողների» ներկայացուցիչները և դատախազները։
«Նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը հայտարարել է վերաքննիչ բողոքների «դատական քննության» ավարտի մասին։ Դատական կազմն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»,- ասված է Ադրբեջանի պետական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0