https://arm.sputniknews.ru/20260730/azh-patgamavvor-artur-sargsjani-tnajin-kalanqy-erkaradzgvec-evs-1-amsvov-105231569.html
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 1 ամսով
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 1 ամսով
Sputnik Արմենիա
Դատավորը մերժեց փաստաբանի միջնորդությունները։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T16:39+0400
2026-07-30T16:39+0400
2026-07-30T17:17+0400
հայաստան
արթուր սարգսյան
կալանք
դատարան
տնային կալանք
արամ վարդևանյան
կարեն ֆարխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102447725_0:0:2560:1441_1920x0_80_0_0_46f6d98aef9b25d8d77b7bed6dfeebb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 1 ամսով։«Սրբազան պայքարի» 17 աջակիցների գործով անցնող պատգամավորը տնային կալանքի տակ է 2025 թվականի դեկտեմբերից։Այսօրվա նիստի ժամանակ նա դատարանին առաջարկեց չքննել իր փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունները, քանի որ, պատգամավորի խոսքով, ամեն ինչ նախօրոք որոշված է։ Հուլիսի 23-ին դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը և խափանման միջոցը կրկին թողեց անփոփոխ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդել էր վերացնել կալանքը, ինչպես նաև գրավի չափն ավելացնել 5 մլն դրամով` դարձնելով 25 մլն դրամ։Վարդևանյանը հիշեցրեց, որ Սարգսյանը տնային կալանքում գտնվելու պայմաններում, միևնույնն է, կրկին ընտրվել է պատգամավոր։ Ընդգծեց`այդ կալանքը պետք է վերացվի, որպեսզի 9-րդ գումարման ԱԺ–ի աշխատանքը պատշաճ իրականացվի։Այս ելույթներից հետո Ֆարխոյանը հայտարարեց պատգամավորի տնային կալանքը ևս 1 ամսով երկարաձգելու մասին` մերժելով փաստաբանի միջնորդությունները։Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը հրաժարվում է պրոբացիայի ծառայության ուղեկցությամբ մասնակցել ԱԺ նիստերին։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102447725_72:0:2347:1706_1920x0_80_0_0_570dd47d06fdb9ae9b2eefe7e6de1c32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր սարգսյան, կալանք, դատարան, տնային կալանք, արամ վարդևանյան, կարեն ֆարխոյան
հայաստան, արթուր սարգսյան, կալանք, դատարան, տնային կալանք, արամ վարդևանյան, կարեն ֆարխոյան
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 1 ամսով
16:39 30.07.2026 (Թարմացված է: 17:17 30.07.2026) Դատավորը մերժեց փաստաբանի միջնորդությունները։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 1 ամսով։
«Սրբազան պայքարի» 17 աջակիցների գործով անցնող պատգամավորը
տնային կալանքի տակ է 2025 թվականի դեկտեմբերից։
Այսօրվա նիստի ժամանակ նա դատարանին առաջարկեց չքննել իր փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունները, քանի որ, պատգամավորի խոսքով, ամեն ինչ նախօրոք որոշված է։ Հուլիսի 23-ին դատավոր Կարեն Ֆարխոյանը
մերժեց պաշտպանների միջնորդությունը և խափանման միջոցը կրկին թողեց անփոփոխ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդել էր վերացնել կալանքը, ինչպես նաև գրավի չափն ավելացնել 5 մլն դրամով` դարձնելով 25 մլն դրամ։
«Միջնորդությունները կարիք չկա քննելու, քանի որ անցած դատական նիստին դուք քաղաքական որոշում եք կայացրել, որ ես պետք է տնային կալանքի տակ մնամ։ Չեք լսել մեղադրող կողմի միջնորդությունը, որովհետև գուցե նրանք նախորդ գիշեր բարի երազ տեսնեին ու ասեին` Արթուր Սարգսյանին վարչական տանք։ Դուք կանխավ որոշել եք, հիմա այս միջնորդությունների իմաստը ո՞րն է, հո թատրոն չի, դերասաններ չենք, կալանքը տվեք, վերջացնենք։ Միանգամից տնային կալանքը տվեք, թող դատախազը միջնորդություն չներկայացնի, Վարդևանյանն էներգիա չծախսի»,– բարկացած ասաց Սարգսյանը։
Վարդևանյանը հիշեցրեց, որ Սարգսյանը տնային կալանքում գտնվելու պայմաններում, միևնույնն է, կրկին ընտրվել է պատգամավոր։ Ընդգծեց`այդ կալանքը պետք է վերացվի, որպեսզի 9-րդ գումարման ԱԺ–ի աշխատանքը պատշաճ իրականացվի։
Այս ելույթներից հետո Ֆարխոյանը հայտարարեց պատգամավորի տնային կալանքը ևս 1 ամսով երկարաձգելու մասին` մերժելով փաստաբանի միջնորդությունները։
«Դատարանը կարծում է, որ խոչընդոտելուն ուղղված պայմանները նվազել են, բայց ոչ այնքան, որ հնարավոր լինի ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,– ասաց Ֆարխոյանը։
Հիշեցնենք`
Արթուր Սարգսյանը հրաժարվում է պրոբացիայի ծառայության ուղեկցությամբ մասնակցել ԱԺ նիստերին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։