https://arm.sputniknews.ru/20260730/vahagn-chakhaljani-tnajin-kalanqy-erkaradzgvec-evs-mek-amsvov-105230206.html
Վահագն Չախալյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Վահագն Չախալյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Sputnik Արմենիա
Չախալյանի փաստաբանների խոսքով` 307-հատորանոց գործի 15 հազար տողերից ընդամենը 6-ում 6 անգամ հոլովվել է Չախալյան ազգանունը։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T16:03+0400
2026-07-30T16:03+0400
2026-07-30T16:14+0400
հայաստան
վահագն չախալյան
տնային կալանք
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74852883_0:14:1600:914_1920x0_80_0_0_3d18a48302833fc49ba1b64a8967baf7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց տնային կալանքը չփոխվեց․ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանքը երկարաձգեց 1 ամսով։Չախալյանի խափանման միջոցի երկարաձգման համար միջնորդություն էր ներկայացրել հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, սակայն ժամկետի ընտրությունը թողել էր դատարանի հայեցողությանը։Մինչ այդ Չախալյանի փաստաբանները միջնորդել էին ազատ արձակել նրան, քանի որ 1 տարի 8 ամիս կալանքի տակ գտնվող Չախալյանը, ըստ նրանց, անհիմն է կալանավորված։Հիշեցնենք` «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը կալանավորվեց 2025 թվականի հուլիսի 5–ին։2026–ի փետրվարի 26–ին Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված չբացակայելու արգելքով։Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74852883_176:0:1600:1068_1920x0_80_0_0_0466e75bfcb9732da059b9a2ff805179.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն չախալյան, տնային կալանք, դատարան
հայաստան, վահագն չախալյան, տնային կալանք, դատարան
Վահագն Չախալյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով
16:03 30.07.2026 (Թարմացված է: 16:14 30.07.2026) Չախալյանի փաստաբանների խոսքով` 307-հատորանոց գործի 15 հազար տողերից ընդամենը 6-ում 6 անգամ հոլովվել է Չախալյան ազգանունը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց տնային կալանքը չփոխվեց․ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանքը երկարաձգեց 1 ամսով։
Չախալյանի խափանման միջոցի երկարաձգման համար միջնորդություն էր ներկայացրել հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, սակայն ժամկետի ընտրությունը թողել էր դատարանի հայեցողությանը։
Մինչ այդ Չախալյանի փաստաբանները միջնորդել էին ազատ արձակել նրան, քանի որ 1 տարի 8 ամիս կալանքի տակ գտնվող Չախալյանը, ըստ նրանց, անհիմն է կալանավորված։
«Նա կալանքի տակ է միայն նրա համար, որ 307-հատորանոց գործի 15 հազար տողերից ընդամենը 6-ում 6 անգամ հոլովվել է Չախալյան ազգանունը։ Դա էլ դեռ հարց է՝ Վահագն Չախալյանի՞ անունն է, թե՞ ընդհանրապես Չախալյան ազգանունը»,– ասացին փաստաբանները։
Հիշեցնենք` «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ
Վահագն Չախալյանը կալանավորվեց 2025 թվականի հուլիսի 5–ին։
Հավելենք, որ ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։