https://arm.sputniknews.ru/20260730/ukrainakan-atsnery-krkin-hardzakvel-en-wildberriesi-pahesti-vra-hrdeh-e-brnkvel-105206841.html
Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա. հրդեհ է բռնկվել
Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա. հրդեհ է բռնկվել
Sputnik Արմենիա
Մարզպետի տվյալներով` ընկերության մոտ 200 աշխատակից տարհանվել է։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T08:47+0400
2026-07-30T08:47+0400
2026-07-30T08:55+0400
ռուսաստան
վայլդբերիզ (wildberries)
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104817568_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6c8da7fba1bf40c652671c1594fa90de.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա, այս անգամ` Պենզայի մարզում։Մարզպետ Օլեգ Մելնիչենկոն հայտնում է, որ նախնական տվյալով՝ մեկ մարդ է տուժել։Նա նշել է, որ դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ, հրշեջ հաշվարկներ, ԱԻՆ ուժեր և իրավապահ մարմինների աշխատակիցներ:Հրշեջները պայքարում են պահեստի տարածքում բռնկված կրակի դեմ։ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ–ն այս գիշեր 258 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել:Հիշեցնենք` ուկրաինական ԱԹՍ–ներն ավելի վաղ հարվածներ էին հասցրել Եկատերինբուրգում, Կոլեդինոյում, Էլեկտրոստալում ու Կոտովսկում գտնվող լոգիստիկ կենտրոններին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104817568_262:0:1702:1080_1920x0_80_0_0_83c5401cc43337c6f263cbfcf6767313.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վայլդբերիզ (wildberries) , անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
ռուսաստան, վայլդբերիզ (wildberries) , անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա. հրդեհ է բռնկվել
08:47 30.07.2026 (Թարմացված է: 08:55 30.07.2026) Մարզպետի տվյալներով` ընկերության մոտ 200 աշխատակից տարհանվել է։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա, այս անգամ` Պենզայի մարզում։
Մարզպետ Օլեգ Մելնիչենկոն հայտնում է, որ նախնական տվյալով՝ մեկ մարդ է տուժել։
«Թշնամու անօդաչու թռչող սարքերը ահաբեկչական հարձակում են իրականացրել «Wildberries»–ի պահեստի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ տուժած, մոտ 200 աշխատակից տարհանվել է», – տելեգրամյան ալիքում գրել է Մելնիչենկոն։
Նա նշել է, որ դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ, հրշեջ հաշվարկներ, ԱԻՆ ուժեր և իրավապահ մարմինների աշխատակիցներ:
Հրշեջները պայքարում են պահեստի տարածքում բռնկված կրակի դեմ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ–ն այս գիշեր 258 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել:
Հիշեցնենք` ուկրաինական ԱԹՍ–ներն ավելի վաղ հարվածներ էին հասցրել
Եկատերինբուրգում,
Կոլեդինոյում, Էլեկտրոստալում ու
Կոտովսկում գտնվող լոգիստիկ կենտրոններին։