https://arm.sputniknews.ru/20260718/ukrainan-atsnervov-hardzakvel-e-wildberriesi-pahesti-vra-zvoher-ev-tuzhatsner-kan-104777525.html
Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է «Wildberries»–ի պահեստի վրա. զոհեր և վիրավորներ կան
Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է «Wildberries»–ի պահեստի վրա. զոհեր և վիրավորներ կան
Sputnik Արմենիա
Մարզպետն ընդգծել է` այն, ինչ կատարավել է Կոտովսկում, ծրագրված ահաբեկչություն էր խաղաղ բնակչության դեմ։ 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T09:28+0400
2026-07-18T09:28+0400
2026-07-18T19:25+0400
ուկրաինա
վայլդբերիզ (wildberries)
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/11/92461627_0:0:1280:721_1920x0_80_0_0_31eaafc403a0fa32536250c6fef15ae7.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է «Wildberries»–ի` Տամբովի մարզի Կոտովսկում գտնվող պահեստի վրա, հարձակման հետևանքով 7 աշխատակից է մահացել, 25-ը` վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է մարզպետ Եվգենի Պերվիշովը։Մարզպետի խոսքով` անօդաչու թռչող սարքերը, որոնք հարվածել են պահեստին, հագեցած են եղել խոցող տարրերով` ավելի շատ զոհերի համար:«ՀՕՊ համակարգն աշխատել է, խոցվել է 28 ԱԹՍ։ Եթե դրանք հասնեին նպատակին, խաղաղ բնակչության շրջանում տուժածների թիվը կարող էր շատ ավելի մեծ լինել»,– գրել է նա։Պերվիշովն ընդգծել է` սա ծրագրված ահաբեկչություն էր խաղաղ բնակչության դեմ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/11/92461627_0:0:1280:960_1920x0_80_0_0_9b2a2c63b0f2f0e90fbe86a818861c01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, վայլդբերիզ (wildberries) , զոհ, տուժածներ
ուկրաինա, վայլդբերիզ (wildberries) , զոհ, տուժածներ
Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է «Wildberries»–ի պահեստի վրա. զոհեր և վիրավորներ կան
09:28 18.07.2026 (Թարմացված է: 19:25 18.07.2026) Մարզպետն ընդգծել է` այն, ինչ կատարավել է Կոտովսկում, ծրագրված ահաբեկչություն էր խաղաղ բնակչության դեմ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է «Wildberries»–ի` Տամբովի մարզի Կոտովսկում գտնվող պահեստի վրա, հարձակման հետևանքով 7 աշխատակից է մահացել, 25-ը` վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է մարզպետ Եվգենի Պերվիշովը։
«Այս գիշեր Կիևի հանցավոր ռեժիմը անմարդկային ահաբեկչական հարձակում է իրականացրել Կոտովսկ քաղաքի վրա։ «Wildberries»–ի հարվածի հետևանքով տեղում զոհվել է 7 մարդ, որոնք աշխատել են գիշերային հերթափոխով, 25-ը` վիրավորվել։ Վիրավորներից 23-ը տեղափոխվել են Կոտովսկի և Տամբովի քաղաքային հիվանդանոցներ, ինչպես նաև շրջանային հիվանդանոց։ Նրանցից 1-ն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է, 6-ը ՝ ծանր, 16-ը՝ միջին ծանրության։ Հիմնականում բեկորային վնասվածքներ են»,– հայտնել է նա։
Մարզպետի խոսքով` անօդաչու թռչող սարքերը, որոնք հարվածել են պահեստին, հագեցած են եղել խոցող տարրերով` ավելի շատ զոհերի համար:
«ՀՕՊ համակարգն աշխատել է, խոցվել է 28 ԱԹՍ։ Եթե դրանք հասնեին նպատակին, խաղաղ բնակչության շրջանում տուժածների թիվը կարող էր շատ ավելի մեծ լինել»,– գրել է նա։
Պերվիշովն ընդգծել է` սա ծրագրված ահաբեկչություն էր խաղաղ բնակչության դեմ։